Array ( [mr_id] => 72947 [mr_node] => 67964 [mr_media] => 70313 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70313 [media_album] => 1 [media_path] => media/2018/05/70313.jpg [media_name] => miasnikyan aygi copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-05-16 16:41:30 )
Facebook Instagram Youtube
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C

Warning: file_get_contents(): SSL operation failed with code 1. OpenSSL Error messages: error:14090086:SSL routines:SSL3_GET_SERVER_CERTIFICATE:certificate verify failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(): Failed to enable crypto in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(https://www.cba.am/am/SitePages/Default.aspx): failed to open stream: operation failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: Invalid argument supplied for foreach() in /home/armenia/public_html/views/newsBreadCrumb.php on line 96
Բողոք Մյասնիկյանի այգում
Ցուցարարները պահանջում են ներկայացնել կառուցապատման մակետը:

Մյասնիկյանի այգու բարեկարգման ընթացքում ծառերի հատման դեմ բողոքող ցուցարարները պատռել են այգին շրջապատող պաստառները` բոլորին ցույց տալու, թե ինչ է կատարվել այգում: Սոցցանցերում նախօրեին տարածվել էր այգու լուսանկարը վերևից, որից պարզ էր դառնում, որ հատվել են այնտեղ եղած ծառերը: 

Ցուցարարները հայտարարել են, որ դադարեցնում են այգում ընթացող շինարարությունը: Երևանի քաղաքապետարանը բողոքին պատասխանել է` նախատեսված է այգին համալրել 4 անգամ ավելի շատ և նոր ու բարձրարժեք ծառերով: 

Այգում 25 ծառ է հատվել` ուռենիներ և թեղիներ: դրանք 50 տարուց ավելի է, ինչ աճում էին և արդեն փտած էին, ասել է քաղաքապետարանի բնապահպանական վարչության պետը: Ճարտարապետը պատասխանել է ցուցարարների պնդումներին, թե այգու բարեկարգումը սկսելուց առաջ հանրությունը չի տեղեկացվել, որ ծառեր են հատվելու: 

Կեսօրից հետո ցուցարարները բողոքը Մյասնիկյանի այգուց տեղափոխել են Երևանի քաղաքապետարան: նախ հատված ծառերի ճյուղերով փակել են շենքի մուտքը, հետո նույն ճյուղերը ձեռքներին մտել են քաղաքապետարան, փորձել են հասնել քաղաքապետ տարոն մարգարյանի աշխատասենյակ: Նրանց ճանապարհը փակել են: 

Երևանի քաղաքապետարանը դիմել է ոստիկանապետին` հայտնելով, թե ցուցարարները օրենքը խախտելով են ներխուժել պետական օբյեկտ, հիմա պետք է միջոցներ ձեռնարկել անօրինական գործողությունները դադարեցնելու համար: Մինչև այս ակցիաները նախատեսվում էր, որ այգու բարեկարգումը կավարտվի սեպտեմբերի 1-ին: