Array ( [mr_id] => 72941 [mr_node] => 67965 [mr_media] => 70314 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70314 [media_album] => 1 [media_path] => media/2018/05/70314.jpg [media_name] => [email protected] nor patgamavorner copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-05-16 16:45:33 )
Facebook Instagram Youtube
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C

Warning: file_get_contents(): SSL operation failed with code 1. OpenSSL Error messages: error:14090086:SSL routines:SSL3_GET_SERVER_CERTIFICATE:certificate verify failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(): Failed to enable crypto in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(https://www.cba.am/am/SitePages/Default.aspx): failed to open stream: operation failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: Invalid argument supplied for foreach() in /home/armenia/public_html/views/newsBreadCrumb.php on line 96
Խորհրդարանը կդիմավորի միանգամից վեց նոր պատգամավորի
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում դադարեցվել են կառավորությունում աշխատանքի անցած պատգամավորների լիազորությունները:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստն է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվեցին, նրա փոխարեն մանդատ է ստանում ցուցակում հաջորդը` Ալեն Սիմոնյանը: Ալեն Սիմոնյանը մասնագիտությամբ իրավագետ է, բայց աշխատել է ամենատարբեր ոլորտներւոմ` ռադիոհաղորդավարից, մինչև մեդիաոլորտում տնօրեն, դատավորի օգնական, պրոդյուսեր, ղեկավարել է «Մաֆիա ակումբ»: Այս պահին լրատվական կայքի խմբագիր է, Ալեն Սիմոնյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է: Նրան գրեթե միշտ «Քայլ արա» շարժման ժամանակ Նիկոլ Փաշինյանի կողքին էր: «Ելք» խմբակցության մեկ այլ` արդեն նախկին պատգամավոր Արարատ Միրզոյանի` առաջին փոխվարչապետ դառնալուց հետո պատգամավորական մանդատ է ստացել Հրաչյա Հակոբյանը: Հրաչյան գեղանկարիչ է, նկարահանվել է հեռուստասերիալներում: Նիկոլ Փաշինյանի կնոջ եղբայրն է: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանն էլ պատգամավորական մանդաը փոխանցել է Ռուբիկ Աղասրյանը: Այս պատգամավորի մասին տեղեկություններ չկան: Արդարադատության նախարարի պատգամավորական լիազորությունները նույնպես դադարեցվեցին, Արտակ Զեյնալյանին կփոխարինի Հայկ Կոնջորյանը: Հայկը «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ է, մասնագիտությամբ պատմաբան: Եվս երկու պատգամավոր էլ ՀՀԿ-ից ու Դաշնակցությունից: Դաշնակցական Աղվան Վարդանյանը պատգամավորական մանդատը վայր դրեց վարչապետի ընտրության օրը, երբ հայտարարեց, որ չի սատարում կուսակցության որոշումը, քանի որ իր անձնական մոտեցումը չի համընկնում ընդունված որոշմանը ու չի կարող քվերակել Նիկոլ Փաշինյանի օգտին: Նրա փոխարեն պատգամավորական աթոռին կնստի Ռուզաննա Առաքելյանը: Ռուզաննան պատգամավորական գործունեոթւյան փորձ արդեն ունի, նա ՀՅԴ համամասնական ցուցակով պատգամավոր էր ընտրվել չորրորդ գումարման Ազգային ժողովում: ՀՀԿ-ական պատգամավոր Գրիգոր Ավալյանը քաղաքական զարգացումների ժամանակ պատգամավորական մանդատն առաջինը վայր դրած պատգամավորն է, չէր ներկայացել վարչապետի ընտրության

Նույնպես վայր է դրել մանդատը, նրա փոխարեն պատգամավորական լիազորությունները կստանձնի 13-րդ ընտրատարածքում հերթական ամենաշատ ձայներ հավաքած Հակոբ Հակոբյանը: Դաշնակցական Աղվան Վարդանյանին կփոխարինի Ռուզաննա Առաքելյանը: