Array ( [mr_id] => 72940 [mr_node] => 67966 [mr_media] => 59650 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59650 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59650.jpg [media_name] => Azgayin-joxov.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-04 12:33:02 )
Facebook Instagram Youtube
ԱԺ տնտեսական հանձնաժողովը քննարկել է մի շարք օրինագծեր
Օրինագծերի մի մասը կքննարկվի կաբինետի կազմի հստակեցումից հետո:

Կառավարության անդամ-զեկուցողների կեսը եկել է հանձնաժողովի նիստին, կեսը` ոչ: Չներկայացածների մի մասն այլևս պաշտոնյա չէ: Այդ օրինագծերը մի կողմ են դնում. կանդրադառնան, երբ կառավարության կազմն ամբողջությամբ կհստակեցվի: Այսօր այստեղ ոչ մի նախարար չի եկել, և լսում են փոխնախարար Շավարշ Քոչարյանին:

Արտաքին գործերի փոխնախարարի բերած օրինագիծը ոչ թե հայաստանցիներին է վերաբերում, այլ օտար երկրների քաղաքացիներին: Նրանց համար կարող է սահմանվել այլ, ոչ թե օրենքում ֆիքսված դրույքաչափը:

Օրինագծից բացի Արտաքին գործերի փոխնախարարին ինչ հարց տվեցին, դիվանագիտական պատասխան տվեց: Նոր կառավարությունում իրեն կտեսնե՞նք՝ պատասխանեց չեզոք` հիմա աշխատում է, իր կառույցի պես` շեշտում է` ժամացույցի պես: Ղարաբաղյան հակամարտությանը Հայաստանի կողմ լինելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ասածն էլ չմեկնաբանեց:

Նոր կառավարության հետ համաձայնեցված մյուս օրինագիծը խաղողագործությանն ու կոնյակագործությանն է վերաբերում: Փորձ է արվում կանխել անորակ սպիրտի ներմուծումը, հավասարեցնել ներմուծողների և տեղական արտադրողների հարկային պատավորությունենրը: Այստեղ է, որ լեզվակռվի մեջ մտան Խոսրով Հարությունայնն ու Սերգեյ Բագրատյանը: Ծառուկյանական պատգամավորը վրդովված պնդում էր, որ օրենքը կոնյակի որակի հետ կապ չունի: Դրա համար որակի տեսչություն կա:

Վիճեցին, ու նախագիծն ընդունեցին, ուղարկեցին քառօրյա: Կիսատ օրակարգով հանձնաժողովի նիստը երբեք այսքան կարճ չէր տևել` կես ժամ: