Array ( [mr_id] => 72948 [mr_node] => 67971 [mr_media] => 70318 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70318 [media_album] => 1 [media_path] => media/2018/05/70318.png [media_name] => 1526458310-1115.png [media_type] => 0 [media_creation_date] => 2018-05-16 18:46:17 )
Facebook Instagram Youtube
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C

Warning: file_get_contents(): SSL operation failed with code 1. OpenSSL Error messages: error:14090086:SSL routines:SSL3_GET_SERVER_CERTIFICATE:certificate verify failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(): Failed to enable crypto in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(https://www.cba.am/am/SitePages/Default.aspx): failed to open stream: operation failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: Invalid argument supplied for foreach() in /home/armenia/public_html/views/newsBreadCrumb.php on line 96
Բողոքի ակցիաներ Երևանում
Զինկոմիսարիատների աշխատակիցները դժգոհ են օպտիմալացումից: Տաքսու վարորդները դժգոհում են անհավասար պայմաններից: Նաիրիտցիները պահանջում են վերագործարկել գործարանը:

Զինկոմիսարիատների աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա էին սկսել կառավարության դիմաց: Նրանք դժգոհում էին օպտիմալացումից ու պահանջում էին կասեցնել գործընթացը, ինչի արդյունքում նրանց խոսքով 400 մարդ կկորցնի աշխատանքը: 

Կառավարությունից քաղաքացիները գնացին Բաղրամյան 26՝ վարչապետի նստավայր՝ ցանկանալով հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ: Օրվա երկրորդ կեսին նրանց ընդունեց փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Նա նշեց, կառաջարկվի այնպիսի լուծում, որից կշահի պետությունը, իսկ իրենք աշխատանքը չեն կորցնի: Փոխվարչապետի խոսքով այդ բարեփոխումը օգուտ կտա բանակաշինությանը:

Բաղրամյան 26-ի դիմաց բողոքի ակցիա Էին իրականացնում նաև տաքսու վարորդներն ու ավտոներկրողների միության անդամները: Նրանք պահանջում էին վերանայել լիցենզավորման կարգն ու տարածել անխտիր բոլոր տաքսիստների վրա: Նրան խնդրում են հանել կարմիր գծերը, չեղյալ համարել խախտումների հետևանքով առաջացած տուգանքները: 

Բողոքողներին ընդունեց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը: Նրանց խնդիրները լսելուց հետո նախարարն առաջարկեց հարցերը ներկայացնել գրավոր և խոստացավ լինել հետևողական:

Վարչապետի նստավայրի դիմաց հավաքվել էին նաև «Նաիրիտի» աշխատակիցները: Նրանք վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել են իրենց հուզող խնդիրները, նրանց խոստացել են խնդիրները ներկայացնել Նիկոլ Փաշինյանին: Նախկին աշխատակիցները նշում էին, որ գործարանի խնդիրները տարիներով չեն լուծվել: 

«Նաիրիտի» նախկին աշխատակիցները նշում էին, որ իրենք Բաղրամյան 26 են եկել նաև գործարանը վերագործարկելու պահանջով: