Array ( [mr_id] => 72946 [mr_node] => 67972 [mr_media] => 70319 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70319 [media_album] => 1 [media_path] => media/2018/05/70319.jpeg [media_name] => 1526402276-4123.jpeg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-05-16 18:51:43 )
Facebook Instagram Youtube
«Սասնա ծռերի» գործով դատարանն անփոփոխ է թողել խափանման միջոց կալանքը
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվել է «Սասնա ծռեր» խմբի 10 ամբաստանյալի կալանքը փոխելու վերաբերյալ որոշումը:

Լեփ լեցուն դահլիճում, կեսը նստած, կեսը` ոտքի վրա, լարված. տևական ընդմիջումից հետո շարունակվեց «Սասնա ծռերի» գործով դատական նիստը: Պաշտպանները միջնորդում են փոխել խափանման միջոցն ու ազատ արձակել իրենց պաշտպանյալներին:

Միջնորդությունը ներկայացնելուց հետո Պավլիկ Մանուկյանը փակել փողոցը, ճնշում գործադրել դատավորի վրա:

Դատավորը հիշեցրեց, որ նման կոչի համար կարող է սանկցիա կիրառել, բայց դա չի անի: Ինչ վերաբերում է պաշտպանների միջնորդություններին, մեղադրական կողմը պնդեց, որ դրանք անհիմն են, հետևաբար պետք է մերժվեն: 

Խորհրդակցական սենյակից դուրս գալով` դատավորը երկար կարդաց վճիռը: Դեռ չէր ավարտել ընթերցել այն, երբ ամբաստանյալները ցուցադրաբար սկսեցին լքել դահլիճը: Բովանդակությունից պարզ էր, որ միջնորդությունը մերժվում է:

Խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվեց: Կիրառվեց նաև դատական սանկցիա` նիստը առանց թույլտվության լքելու համար: Այդ պահին «Սասնա ծռերի» աջակիցներն արդեն փակել էին Արշակունյաց պողոտան: