Array ( [mr_id] => 72949 [mr_node] => 67973 [mr_media] => 70320 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70320 [media_album] => 1 [media_path] => media/2018/05/70320.jpg [media_name] => Nairi Granc Candy patasxan Aygi copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-05-17 11:12:14 )
Facebook Instagram Youtube
Վարդանյան ընտանիքի հիմնավորումը Մյասնիկյանի արձանի հետնամասի այգու նորոգման մասին
Այգին դառնալու է մայրաքաղաքի գլխավոր այցեքարտերից մեկը:

Սա Երեւանի Ալ. Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այգին է, մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 26-ին տեղի ունեցած Երեւանի ավագանու հայտնի նիստը, երբ բոլոր խմբակցությունները միաձայն որոշում կայացրին հավանություն տալ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի` այգին բարեկարգելու առաջարկին: Այգու նորոգման ծրագրի ընդհանուր արժեքը նախնական հաշվարկով կազմելու էր 1,5 մլդր դրամ, սակայն վերջնհաշվարկվում ծախսվելու է ավելի շատ գումար: Մինչեւ կառուցապատման մեկնարկը այգին գտնվում էր անմխիթար վիճակում:

Այգին ունենալու է ժամանակակից լուսավորություն, նոր նստարաններ եւ աղբամաններ: Ամբողջ այգին սալապատվելու է յոթ գույնի գրանիտե սալերով եւ հայկական գորգի զարդանախշերով: 

Աղմուկ է բարձրացրել այն հարցը, որ շինաշխատանքների ընթացքում հատվել են այգու ծառերը: Իրականում ծառերի հատման համար եղել է իրավասու մարմնի թույլտվությունը եւ հատվել են ոչ թե առողջ, այլ միայն ծեր եւ հիվանդ ծառերը: Դրանց փոխարեն այգում տնկվելու են քառապատիկ ավելի ծառեր, որոնք լինելու են ոչ թե փոքրիկ տնկիներ, այլ 5-6 մետր բարձություն ունեցող հասուն, բացառիկ ծառեր: 

Այգում կառուցվելու է նաեւ մեծ շատրվանային համալիր, որի կենտրոնական մասում տեղադրվելու են Երեւանի 12 վարչական շրջանների օնիքսից պատրաստված խորհրդանիշները: Այգու 4 անկյուններում տեղադրվելու են բրոնզաձույլ շատրվանային արձաններ՝ ջուր վաճառող տղայի քանդակի ոճով: 

Գլխավոր նախապայմանը, որը ներկայացրել են բարեգործներ Միքայել եւ Կարեն Վարդանյանները: Այգին չի վարձակալվելու: Այն 99 տարի ժամկետով լինելու է Երեւան համայնքի սեփականությունը, որի խնամքն ու սպասարկումն այդ ընթացքում իրականացնելու է Վարդանյան ընտանիք բարեգործական հիմնադրամը: Այգում բիզնես նախագծեր չեն իրականացվելու: Այն լինելու է 2800 ամյակի նվերը Երեւանին, Այգին շահագործման է հանձնվելու մինչեւ Երեւանի 2800 ամյակին նվիրված տոնակատարությունների մեկնարկը: Այն լինելու է Վարդանյան ընտանիքի նվերը Երեւանին: