Array ( [mr_id] => 72975 [mr_node] => 67979 [mr_media] => 59649 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59649 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59649.jpg [media_name] => arm144428935632.JPG [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-04 12:33:02 )
Facebook Instagram Youtube
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C

Warning: file_get_contents(): SSL operation failed with code 1. OpenSSL Error messages: error:14090086:SSL routines:SSL3_GET_SERVER_CERTIFICATE:certificate verify failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(): Failed to enable crypto in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(https://www.cba.am/am/SitePages/Default.aspx): failed to open stream: operation failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: Invalid argument supplied for foreach() in /home/armenia/public_html/views/newsBreadCrumb.php on line 96
Կայացել է կառավարության առաջին նիստը նոր կազմով
Նիկոլ Փաշինյանի կառավարությունն առաջին նիստ է անցկացնում նոր կազմով:

Կառավարության նիստը նոր կազմով առաջինն է: Այն սկսվեց նոր ազատմամբ ու նշանակումով: Պետական եկամուտների կոմիտեն ունի նոր նախագահ, Վարդան Հարությունյանին կփոխարինի Դավիթ Անանյանը, նա ֆինանսների փոխնախարարն էր: Օրվա ամենապոպուլյար հանձնարարությունը ճանապարհային արագաչափերին ու տեսախցիկներին էր վերաբերում: Վարչապետն առաջարկում է Ժամանակավորապես դադարեցնել դրանց աշխատանքը, քանի որ կուտակվել են հսկայական տուգանքներ, պետք են մեխանիզմներ` դրանք ներելու համար: 

Նախորդ նիստին սկսեցին, այս նիստին էլ շարունակվեց կարկուտի թեման: Վերջին օրերին տեղացած կարկուտն ու բերքի վնասումը նորից հաստատեցին` հակակարկտային կայաններն արդյունավետ չեն: 

Ու նորից, ապրիլյան քաղաքացիական անհնազանդությունների մասին. ոստիկանությունը քննություն է սկսել բռնությունների ու ջարդված մեքենաների գործերով: Վերջում` իրենց մասին: Ծառայողական ավտոմեքենաների շռայլումից նախարարները պետք է հրաժարվեն: Պետք է կրճատվեն կառավարության ծառայողական մեքենաները: Փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նկատեց` կարծիք կա, որ պետական ապարատում ծառայողական մեքենաների գերկուտակում է: Սկսեց իրենց օրինակից` իրեն հատկացված հինգ մեքենաներից երեքից հրաժարվել է, փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հրաժարվել է իրենց գրասենյակին հատկացված չորս մեքենաներից երկուսից: 

Կրթության և գիտության նախարարն էլ առաջարկ ուներ. զուսպ լինել նաեւ գործուղումների ժամանակ, քանի որ դրանք, երբեմն, վերածվում են տուրիստական շրջագայությունների: