Array ( [mr_id] => 72964 [mr_node] => 67987 [mr_media] => 70328 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70328 [media_album] => 1 [media_path] => media/2018/05/70328.jpg [media_name] => DdTdQ-5XcAAc_DL.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-05-17 13:22:50 )
Facebook Instagram Youtube
«Վազգեն Սարգսյան» մեդալ` Սաֆարովից 2-րդ հայ սպային փրկած զինվորականին
Լիտվայում Հայաստանի դեսպանը պարգևատրել է Լիտվայի զինուժի ներկայացուցիչ Սաուլիուս Պալիուլիսին:

Լիտվայում Հայաստանի դեսպանը պարգևատրել է Լիտվայի զինուժի ներկայացուցիչ Սաուլիուս Պալիուլիսին, որը 14 տարի առաջ Հունգարիայում ՆԱՏՕ-ի դասընթացի ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովից փրկել էր մյուս հայ զինվորականի՝ Հայկ Մակուչյանի կյանքը: Դեսպան Մկրտչյանը լիտվացի սպային է փոխանցել «Վազգեն Սարգսյան» մեդալը՝ փոխանցելով Հայաստանի երախտագիտությունը հերոսական օգնության համար: 

«Թեև այդ օրից գրեթե 14 տարի է անցել, իմ հիշողության մեջ ամեն ինչ դեռ թարմ է: Զինվորականները պետք է գործեն ռազմի դաշտում կռվելով, ոչ թե գիշերը քնած մարդկանց սպանելով», - ասել է Սաուլիուս Պալիուլիսը: