Array ( [mr_id] => 72994 [mr_node] => 67990 [mr_media] => 70331 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70331 [media_album] => 1 [media_path] => media/2018/05/70331.jpg [media_name] => gettyimages_104821184_e1497363083226.thumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-05-17 15:12:37 )
Facebook Instagram Youtube
ՊՊԾ գրավման գործով դատական նիստը հետաձգվել է՝ դատարանի շրջափակման պատճառով
Այս գործով դատական նիստ չէր գումարվել ավելի քան մեկ ամիս:

Կարո Եղնուկյանի եւ «Սասնա ծռերի» 10 անդամների դատական նիստը հետաձգվեց՝ Շենգավիթի դատարանի շրջափակնման հետեւանքով: Նախօրեին «Սասնա ծռերի» 11 անդամի խափանման միջոցը չփոխելուց հետո «Սասնա ծռերի» կողմնակիցները շրջափակեցին Շենգավիթի դատարանը եւ ամբաստանյալներին ուղեկցող գումարտակն ու մեքենաները մնացին շրջափակման մեջ: Հենց այդ պատճառով Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում «Սասնա ծռերի» մյուս խմբի դատավարությունը հետաձգվեց` նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ ուղեկցող գումարտակ չկա:

Կարո Եղնուկյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը հայտարարեց, որ առանց իր պաշտպանյալի ներկայության էլ հնարավոր է քննարկել նրա խափանման միջոցը փոխելու հարցը: Նրա այս հայտարարությանը միացան նաեւ մյուս պաշտպանները: Նրանք հայտարարեցին, որ ամբաստանյալներին դատարան չբերելու մեջ դիտավորություն են տեսնում: 

Մեղադրող կողմը պնդեց, որ եթե ամբաստանյալ չկա, ապա նիստը չի կարող տեղի ունենալ: Ի վերջո, դատարանը որոշեց նիստը հետաձգել մինչեւ հաջորդ հինգշաբթի: Այս գործով դատական նիստ չէր գումարվել ավելի քան մեկ ամիս: