Array ( [mr_id] => 72992 [mr_node] => 67991 [mr_media] => 70332 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70332 [media_album] => 1 [media_path] => media/2018/05/70332.jpg [media_name] => a90732ca6ffb0f302d20bcba30f528b8.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-05-17 15:20:35 )
Facebook Instagram Youtube
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C

Warning: file_get_contents(): SSL operation failed with code 1. OpenSSL Error messages: error:14090086:SSL routines:SSL3_GET_SERVER_CERTIFICATE:certificate verify failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(): Failed to enable crypto in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(https://www.cba.am/am/SitePages/Default.aspx): failed to open stream: operation failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: Invalid argument supplied for foreach() in /home/armenia/public_html/views/newsBreadCrumb.php on line 96
Տուսկ. Կա՛մ միասին ենք լինելու, կա՛մ կործանվելու ենք
Սոֆիայում կայացել է Եվրամիություն-Արևմտյան Բալկաններ գագաթնաժողովը` առաջինը վերջին 15 տարիների ընթացքում:

Եվրամիության 28 երկրների ղեկավարները կառույցը նախագահող Բուլղարիայում քննարկել են Թրամփին հակազդելու միջոցներն ու հնարավոր հակահարվածները: Սոֆիայում կայացել է Եվրամիություն-Արևմտյան Բալկաններ գագաթնաժողովը` առաջինը վերջին 15 տարիների ընթացքում:

Գագաթնաժողովի նախապես հաստատված օրակարգը խախտվեց երեկոյան ընդունելության ժամանակ: Արևմտյան Բալկանների հետ գործակցությունը, թվային տեխնոլոգիաները, սիրիական ու հյուսիս-կորեական ճգնաժամերը քննարկելու համար ժամանակ ուղղակի չմնաց: Թոփ թեման` Եվրոպայի միասնական քաղաքականությունն է Միացյալ Նահանգների քաղաքականության պայմաններում:

Քանի դեռ Իրանը գործարքի մեջ է, Եվրամիությունը կշարունակի կատարել իր պարտավորությունները: Անելու են ամեն բան` իրանի միջուկային գործարքը փրկելու ուղիները գտնելու համար: Թրամփը Եվրոպայից այսքան կտրուկ տեքստ դեռ չէր լսել: 

Տուսկի խոսքով` Եվրոպան պետք է Թրամփին շնորհակալ լինի, քանի որ նրա շնորհիվ կառույցն ազատվեց պատրանքներից, Թրամփը հասկացրեց, որ Եվրոպան հույսը պետք է դնի միայն սեփական ուժերի վրա: Տուսկը միությանը կոչ է արել արձագանքել միջազգային իրողության հատկապես վերջին փոփոխություններին, որոնք Թրամփի որոշումների արդյունքն են: Եվրոպայի ձայնը պետք է լսեն, կարծիքը` հարգեն: Ինչը Թրամփը չարեց, երբ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչեց, Մետաղի ներմուծման սակագները բարձրացրեց, արտաքին առևտրում միայն սեփական արտադրողների շահերը պաշտպանեց և դուրս եկավ Իրանի հետ միջուկային գործարքից` կրկին հակադրվելով Եվրոպայի շահերին: 

Գագաթնաժողովը որոշել է ոչ միայն պայքարել գործարքը պահպանելու համար, այլեվ սկսել Իրանի հետ գործարքն ընդլայնելու բանակցություններ: Եվրոպան կպաշտպանի Իրանում գործող ընկերությունների շահերը: Տեխնիկական փաթեթը Եվրամիությունն արդեն պատրաստել ու քննարկել է Իրանի նախագահի հետ: