Array ( [mr_id] => 72995 [mr_node] => 67994 [mr_media] => 70335 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70335 [media_album] => 1 [media_path] => media/2018/05/70335.jpg [media_name] => gyumri avaganu nist copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-05-17 16:08:49 )
Facebook Instagram Youtube
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C

Warning: file_get_contents(): SSL operation failed with code 1. OpenSSL Error messages: error:14090086:SSL routines:SSL3_GET_SERVER_CERTIFICATE:certificate verify failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(): Failed to enable crypto in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(https://www.cba.am/am/SitePages/Default.aspx): failed to open stream: operation failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: Invalid argument supplied for foreach() in /home/armenia/public_html/views/newsBreadCrumb.php on line 96
Բալասանյան դաշինքը դեմ է քվեարկել իր իսկ առաջադրած թեկնածուին
Նիստի սկզբում Գալա խմբակցության անդամները նշել են, որ օրակարգը կեղծ է: ՏԻՄ օրենքով` եթե առաջադրված թեկնածուն բավարար ձայներ չի ստանում, գործող քաղաքապետը շարունակում է պաշտոնավարել:

Քաղաքապետարանի շենքի դիմաց գյումրեցիները վաղ առավոտից էին հավաքվել: Ավագանու օրակարգում նոր քաղաքապետ ընտրելու հարցն է: 13 անդամները Սամվել Բալասանյանին անվստահություն էին հայտնել, ստորագրել էին «Բալասանյան դաշինք»-ի 10, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության 2 եւ «Հայկական վերածնունդ» խմբակցության 1 անդամները: «Բալասանյան դաշինք»-ը քաղաքապետի թեկնածու էր առաջադրել խմբակցության ավագանու անդամ Տիգրան Հովհաննիսյանին: 

«Գալա» խմբակցության անդամները նշեցին, որ օրակարգը կեղծ է: Ըստ նրանց՝ «Բալասանյան դաշինք»-ը արհեստական տաբերակ է ընտրել եւ որ նախաձեռնող խումբը միտումնավոր է քաղաքապետ Բալասանյանին անվստահություն հայտնում, որպեսզի կարողանա երկարացնել նրա գործունեությունը եւս մեկ տարով:

Քաղաքապետի թեկնածու Տիգրան Հովհաննիսյանի փոխարեն հարցերին պատասխանեց Սամվել Բալասանյանը: Պարզաբանեց՝ տեղեկություն ուներ, որ քաղաքական մյուս ուժերն են պատրաստվում իրեն անվստահություն հայտնել, իրենք էլ որոշե լ են այս տարբերակով վստահության քվե ստանալ:

«Գալա» և «Հայկական վերածնունդ» խմբակցությունների անդամները բոյկոտեցին նիստը` հայտարարելով, որ չեն մասնակցի քվեարկությանը: Ձևավորվեց նոր հաշվիչ հանձնաժողով: Նիստն ընդմիջվեց` քվեարկությունը կազմակերպելու համար, նիստերի դահլիճ բերվեցին քվեախցիկներն ու քվեատուփը: Ավագանու 33 անդամից քվեարկությանը մասնակցեցին 18-ը: 

«Բալասանյան դաշինք»-ի առաջադրած թեկնածու Տիգրան Հովհաննիսյանին բոլորը դեմ քվեարկեցին, նաև` թեկնածուն: 

ՏԻՄ օրենքով` եթե առաջադրված թեկնածուն բավարար ձայներ չի ստանում, գործող քաղաքապետը շարունակում է պաշտոնավարել: Ավագանու անդամները Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու հնարավորություն կունենան արդեն մեկ տարի հետո: