Array ( [mr_id] => 72990 [mr_node] => 67998 [mr_media] => 70338 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70338 [media_album] => 1 [media_path] => media/2018/05/70338.jpg [media_name] => 682AD4C9-B2DF-41CF-919E-931A2B42C034_cx0_cy9_cw0_w1023_r1_s.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-05-17 16:48:22 )
Facebook Instagram Youtube
ՍԾՏՀ. ՀՀ-ն Կանաչ էներգիայի տարածաշրջանային ծրագիր է առաջարկում
Կանաչ էներգիայի հարցը Սևծովյան տնտեսական համագործակցության գործարար խորհրդի նիստի օրակարգ է բերում Հայաստանը՝ կազմակերպության 2018-ի նախագահողը:

Հայաստանը Սևծովյան տնտեսական համագործակցության գործարար խորհրդի նիստում առաջարկում է՝ տարածաշրջանային ծրագիր սկսել, Սևծովյան տնտեսական համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնել:

Տարածաշրջանում համագործակցությանը զուգահեռ կոնֆլիկտներն են շատ: Սևծովյան տնտեսական գործարար խորհուրդը կարող է երկխոսության և գործակցության լավ հարթակ լինել, եթե տարածաշրջանի բիզնես համայնքն այն օգտագործի: Համատեղ ծրագրերը շահավետ կարող են լինել և տնտեսության, և քաղաքական տեսանկյունից: 

Ըստ թուրք գործարարի՝ երկու երկրների միջև պաշտոնական հարաբերությունների բացակայությունը խանգարում է բիզնես համայնքին՝ միմյանց ճանաչել և համատեղ ծրագրեր իրականացնել: Այդուհանդերձ, հայ-թուրքական բիզնես համագործակցություն կա, հիմանակնում փոքր և միջին բիզնեսի մակարդակով: