Array ( [mr_id] => 73004 [mr_node] => 68010 [mr_media] => 70344 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70344 [media_album] => 1 [media_path] => media/2018/05/70344.jpg [media_name] => d70c6a5354a453bf730ddf67a03e7bde.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-05-18 11:35:45 )
Facebook Instagram Youtube
68 աշխատակիցներ սննդային թունավորմամբ տեղափոխվել են Արմավիրի բուժկենտրոն
Արմավիրի մարզային քննչական վարչությունը հարուցել է քրեական գործ: Նշանակվել են դատաբժշկական եւ դատասննդային փորձաքննություններ:

Արմավիրում սննդային թունավորմամբ հիվանդանոց տեղափոխվածները պատմել են, որ նույն օրը սննդի կետերից մեկում հավով սենդվիչ են կերել: Թունավորման ախտանիշներով նախօրեին Արմավիրի բուժկենտրոն էր տեղափոխվել մոտ 7 տասնյակ մարդ: Նախնական տվյալով թունավորման պատճառը սնունդն է: Արմավիրի մարզային քննչական վարչությունը հարուցել է քրեական գործ: Նշանակվել են դատաբժշկական եւ դատասննդային փորձաքննություններ: Վերջնական եզրակացությունը կհայտնեն փորձագետները` սննդի և ջրի նմուշների լաբորատոր քննությունից հետո: