Array ( [mr_id] => 73003 [mr_node] => 68013 [mr_media] => 70347 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70347 [media_album] => 1 [media_path] => media/2018/05/70347.jpg [media_name] => 4b213a8a-6e24-424e-a65c-6f83365037f4_tv_w1023_r1.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-05-18 12:17:10 )
Facebook Instagram Youtube
Գլենդելում քննարկում են Մերիլենդի փողոցը Արցախ անվանափոխելու հարցը
Փողոցի անվանափոխությունը հանրային քննարկման է դրված:

Գլենդելում սկսվել են Մերիլենդի փողոցը Արցախ անվանափոխելու շուրջ հանրային քննարկումները: Դրանք անցկացնում է քաղաքաշինական խորհուրդը, որի 5 անդամներից 4-ը հայ են: Հիմնականում հայերին են պատկանում նաև այդ փողոցի վրա գտնվող բիզնեսները: Եվ հենց հայերի մեծամասնությունն է դեմ քվեարկել անվանափոխությանը` պատճառաբանելով, որ այն լրացուցիչ ծախսերի պատճառ կդառնա: