Array ( [mr_id] => 73086 [mr_node] => 68018 [mr_media] => 70351 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70351 [media_album] => 1 [media_path] => media/2018/05/70351.png [media_name] => 62.thumb.png [media_type] => 0 [media_creation_date] => 2018-05-18 13:22:46 )
Facebook Instagram Youtube
Արմավիր մարզում բամբակ կմշակվի, կկառուցվի նաև գործարան
50 տարվա ընդմիջումից հետո Արմավիրը վերադառնում է բամբակագործությանը, մարզում բամբակ կմշակվի և կկառուցվի բամբակի մշակման գործարան:

Երկու տարի հողերի որակը, բերիությունն ու դիրքն ուսումնասիրելուց հետո ընտրվել է սահմանամերձ Արաքս համայնքը: «Բամբակ Տեքստիլ գրուպ» ընկերությունը 300 հեկտարի վրա ցանել է ֆլեշ տեսակի բամբակ, որը 2 անգամ ավելի բերքատու է: Ցանքատարածքը կոռոգվի խորքային հորերի ջրով: Ընկերությունը գործակցում է իրանցի գործարարների հետ: Բամբակի մշակության համար ներդրվել է 1 մլն դոլար: Մշակության համար կստեղծվի մոտ 400 աշխատատեղ: Համայնքի ղեկավարի խոսքով՝ աշխատանքով կապահովվեն գյուղի բնակիչները: 

Ընկերությունը Եղեգնուտ համայնքում մինչև բերքահավաքը կկառուցի բամբակի վերամշակման գործարան: Կներդրվի 6-7 մլն դոլար: Բամբակի առաջին բերքահավաքը նախատեսվում է սեպտեմբերի վերջին, ֆերմերները մեկ հեկտարից ակնկալում են 6 տոննա բերք ստանալ: Եթե կլիմայական պայմանները նպաստավոր լինեն և բարձր բերքատվություն ստացվի, բամբակի մշակության տարածքը կկրկնապատկի: