Array ( [mr_id] => 73027 [mr_node] => 68019 [mr_media] => 70352 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70352 [media_album] => 1 [media_path] => media/2018/05/70352.jpg [media_name] => corruption.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-05-18 15:04:47 )
Facebook Instagram Youtube
Կստեղծվի քննչական գործառույթներով հակակոռուպցիոն կառույց
Հուլիսի 1-ից կգործի ազդարարման ինստիտուտը, որի վերաբերյալ օրենքն ընդունվեց ազգային ժողովում:

Առաջիկայում կստեղծվի նոր ունիվերսալ հակակոռուպցիոն կառույց` կանխարգելիչ, կրթական, օպերատիվ-հետախուզական և քննչական գործառույթներով: Առաջարկը Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայինն է, որը Ելք խմբակցությունը ներառել էր իր նախընտրական ծրագրում: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ ձեռնարկվելու են հնարավոր բոլոր միջոցները մարմնի լիարժեք անկախությունն ապահովելու համար։

Հակակոռուպցիոն ունիվերսալ մարմին ստեղծելը դեռուս հայեցակարգ է, սակայն գլխավոր մտահոգությունն այն է, որ այն կարող է դառնալ մահակ իշխանության անցանկալի ներկայացուցիչներին հալածելու համար: Այս իմաստով` Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը հայտարարեց, որ առաջարկն արվել է միջազգային փորձի հիման վրա:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոն ՀԿ նախագահ Թեւան Պողոսյանի պնդմամբ առաջիկայում Հայաստանում պետք է լինի զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ: Այլեւս չպետք է ծանոթով կամ փողով որեւէ հարց լուծել:

Մինչեւ այս կոռուպցիայի դեմ պայքարի հարցում օրենսդրական միջավայրն արդեն բարելավվել է: Հուլիսի 1-ից կգործի ազդարարման ինստիտուտը, որի վերաբերյալ օրենքն ընդունվեց ազգային ժողովում: Արդեն գործում է ապօրինի հարստացման դեմ պայքարի օրենքը: Պետական մարմինների ծառայություն մատուցելու գործառույթը պարբերաբար կստուգվի: Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան առաջարկում է նաեւ ներդնել բիզնես օմբուդսամանի ինստիտուտ: