Array ( [mr_id] => 73022 [mr_node] => 68020 [mr_media] => 70353 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70353 [media_album] => 1 [media_path] => media/2018/05/70353.jpg [media_name] => 669_b.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-05-18 15:15:26 )
Facebook Instagram Youtube
Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է ԱԽ քարտուղարին և ՊԵԿ նոր ղեկավարին
Նոր ղեկավարները վստահեցրել են՝ կանեն հնարավորը, որ առաջադրանքները կատարվեն:

Պաշտպանական ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները որոշող մարմնի` ԱԽ-ի նոր քարտուղարը Արմեն Գրիգորյանն է: 35 տարեկան քաղաքագետ: Նրան ներկայացնելիս` վարչապետն ընդգծել է կառույցի կարևորությունը, այն անվանելով ուղեղային կենտրոն: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ խորհուրդն իր գործառույթը կիրականացնի` մարտահրավերներին համապատասխան, լուծումներ առաջարկելով:

Նիկոլ Փաշինյանը հորդորել է թերությունների մասին խոսել համարձակ, առանց վախենալու: Դրանք թաքցնելով` խնդիրները միայն կխորանան՝ շեշտել է և ուղղություն վերցրել Պետեկամուտների կոմիտե:

Պետեկամուտների կոմիտեի նոր ղեկավարը Դավին Անանյանն է: Նա Ֆինանսների փոխնախարար էր նշանակվել ճիշտ այն օրը, երբ Վարդան Հարությունյանը դարձել է ՊԵԿ նախագահ: Մեկ ու կես տարի առաջ: Դավիթ Անանյանը հայտնի է որպես դասախոս, հաշվապահական բարեփոխումներում փորձագետ էր, հիմա եկել է այն կառույց, որտեղից սկսել է աշխատանքային կարիերան: 25 տարի առաջ տեսուրչ էր հարկային պետական տեսչությունում: Հիմա նրա առջև հիմնական երկու խնդիր է դրվում:

Դավիթ Աննայանը պետք է քաղաքացու համար տեսանելի արագ և լուրջ արդյունք ցույց տա: Գլխավոր տեղում է նաև կաշառակերության դեմ պայքարը: Կոռուպցիան ոչ թե պետք է նվազեցնի, այլ արմատախիլ անի:

ՊԵԿ նոր ղեկավարը ասելիքը ձևակերպել է մեկ նախադասությամբ` կանի հնարավորը, որ առաջադրանքները կատարվեն: