Array ( [mr_id] => 73025 [mr_node] => 68022 [mr_media] => 70356 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70356 [media_album] => 1 [media_path] => media/2018/05/70356.jpg [media_name] => arm152429633249.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-05-18 15:26:36 )
Facebook Instagram Youtube
Արտակ Զեյնալյան. Ամենաթողության մթնոլորտը կարող է կործանել երկիրը
Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ Բարձրագույն դատական խորհուրդն ու գլխավոր դատախազն ընտրվել են, և որևէ գործողություն չի կատարվելու, որը հակասելու է իշխանությունների տարանջատման սկզբունքին:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը «Սասնա ծռերի» կողմնակիցների գործողությունները` փողոց փակելն ու Շենգավիթի դատարանը շրջափակելը, համարում է միջամտություն այլոց իրավունքներին եւ ազատություններին: Հղում անելով նախօրեին Լեւոն Տեր Պետրոսյանի եւ Նիկոլ Փաշինյանը խոսքին՝ նա հայտարարեց, որ ամենաթողության մթնոլորտը կարող է կործանել երկիրը:

Բողոքի ակցիաների ժամանակ հաճախ հնչեցնում են Գլխավոր դատախազի եւ Բարձրագույն դատական խորհրդի հրաժարականի պահանջ: Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ Բարձրագույն դատական խորհուրդն ու գլխավոր դատախազն ընտրվել են, և որևէ գործողություն չի կատարվելու, որը հակասելու է իշխանությունների տարանջատման սկզբունքին: 

ԲԴԽ փոփոխության խնդիր նույնպես չի տեսնում նախարարը: Նա հայտարարեց, որ Բարձրագույն դատական խորհուրդն ընտրվել է, և այն աշխատում է: Արտակ Զեյնալյանը կարծում է, որ արդարադատության անցումային փուլում ոլորտի առողջացման գործում մեծ անելիք ունի անելիք ունի Բարձրագույն դատական խորհուրդը: Ավելին, նախարարի պնդմամբ՝ խորհրդարանը պետք է ընդունի օրենքներ, որոնք կերաշխավորեն դատական իշխանության անկախությունը: