Array ( [mr_id] => 73034 [mr_node] => 68024 [mr_media] => 70358 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70358 [media_album] => 1 [media_path] => media/2018/05/70358.jpg [media_name] => 01.07.15-2526viva.JPG [media_type] => 0 [media_creation_date] => 2018-05-18 16:06:42 )
Facebook Instagram Youtube
ՎիվաՍել ՄՏՍ-ը և «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» կնքել են 2018թ. պայմանագիրը
«Ֆուլեր տնաշինական կենտրոնը» այս տարի ևս կընտրի տան կարիք ունեցող ընտանիքները՝ հաշվի առնելով նրանց սոցիալական վիճակը, ընտանիքում անչափահասների առկայությունը, բազմանդամությունը:

Սա Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում ապրող տասնյակ ընտանիքների համար ամենասպասված ստորագրման արարողությունն է: ՎիվաՍել ՄՏՍ-ը և «Ֆուլեր  տնաշինական կենտրոնը» կնքում են այս տարվա պայմանագիրը: Տներ կկառուցեն, կնորոգեն նաև 2018-ին: 

Տավուշից մինչև Վայոց ձոր. Հայաստանի քարտեզի ամբողջ երկայնքով ու լայնքով` 56 համայնքում 120 ընտանիքում կյանքի որակը կտրուկ փոխվել է այս ծրագրով: 

Տասը տարի առաջ էր, որ ՎիվաՍել-ն ու գործընկեր կազմակերպությունները նորակառույց տուն հանձնեցին Վայոց Ձորի սահմանամեձ Խաչիկ գյուղում ապրող Սարգսյաններին: Հիմա այս ընտանիքը ամբողջ ծրագրի արդյունավետության բացահայտ ցուցիչներից մեկն է:

Գյուղի բոլոր մշակովի հողերը սահմանի վրա են: Սարգսյանների տան ավագը` միաժամանակ և պաշտոնապես սահման պահող է` հայկական բանակի պայմանագրային զինծառայող և հողի մշակ` սեփական տրակտորով: 

Սեփական տունն ունենալուց առաջ վարձով էին ապրում: Կիսակառույցը գնել էին, բայց նորոգելու հնարավորություն չկար: հիմա այդ ժամանակից և նորոգման աշխատանքներից միայն լուսանկարն է մնացել: Տան տիկինը նոր տան գլխավոր նորությունն է հայտնում: 

«Ֆուլեր տնաշինական կենտրոնը» այս տարի ևս կընտրի տան կարիք ունեցող ընտանիքները՝ հաշվի առնելով նրանց սոցիալական վիճակը, ընտանիքում անչափահասների առկայությունը, բազմանդամությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ն ապահովում է ֆինանսական աջակցությունը, նաև կամավոր մասնակցում է շինարարությանը: