Array ( [mr_id] => 73033 [mr_node] => 68025 [mr_media] => 70359 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70359 [media_album] => 1 [media_path] => media/2018/05/70359.jpg [media_name] => 24799568_1249216435222229_7028853418216855167_o.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-05-18 16:14:32 )
Facebook Instagram Youtube
Դավթաշեն-Աշտարակի խճուղի նոր ճանապարհահատվածը կլինի միջազգային չափորոշիչներին համապատասխան
Երևանի քաղաքապետը անդրադարձել է նաև բողոքի ակցիաներին և դատապարտում է ներխուժումը քաղաքապետարան:

Դավթաշեն համայնքը Աշտարակի խճուղուն միացնող 5 կիլոմետր, 400 մետր երկարությամբ ճանապարհահատվածն է: Շինաշխատանքի 50-60 տոկոսը կատարված է: Կառուցվել են երկմակարդակ հանգույցների հենապատերը, կամուրջները, հաղորդուղիները:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևեց այս ճանապարհահատվածում կատարված աշխատանքին: Հանձնարարեց վերացնել ճանապարհի հարակից հատվածում գտնվող շինարարական աղբը, որը կուտակված մնացել էր սովետական տարիներից, և կանաչապատել տարածքը:

28 մետր լայնությամբ եւ 5 կմ 400 մ երկարությամբ Անընդհատ երթեւեկությամբ նոր ճանապարհը կունենա 6 երթեւեկելի գոտի: Դավթաշեն վարչական շրջանը նոր ճանապարհով կմիանա Երեւանի արեւմտյան մուտքին, Աշտարակի խճուղուն, ուղիղ կապ կհաստատի Չավուշի փողոց-Աշտարակի խճուղի եւ Հալաբյան փողոց-Եղվարդի խճուղի հանգույցների միջեւ եւ կապահովի անընդհատ երթեւեկություն՝ առանց լուսացուցային կարգավորման: Ճանապարհի արտաքին լուսավորությունը կապահովվի լուսադիոդային (LED) լուսատուներով:

Դավթաշեն - Աշտարակ ճանապարհահատվածը կառուցվում է սահմանված ժամանակացույցով: Ավարտը նախատեսվում է այս տարվա վերջին: 

Կառուցվում է նաև՝ Երևանի շրջանցիկ ճանապարհի Բաբաջանյան - Աշտարակի խճուղի անընդհատ երթևեկությամբ, 6 երթևեկելի գոտով, 24 մետր լայնությամբ, 9.կիլոմետր 400 մ երկարությամբ ճանապարհահատվածը: Բաբաջանյան - Աշտարակի խճուղի ճանապարհահատվածը կունենա 3 ուղեանց ՝Օհանով, Տիչինա փողոցներում, և՝ Չաուշ - Նոր Սիլիկյան Փողոցների խաչմերուկում: Այս ճանապարհահատվածի շինարարությունը կավարտվի 2019-ի վերջին: 

Շրջանցիկ ճանապարհի շինարարությունն ամբողջությամբ ավարտելուց հետո Երևանի հյուսիսային և հարավային մուտքերն ու Շենգավիթ, Մալաթիա - Սեբաստիա, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանները կունենան իրար կապող 23 կմ երկարությամբ , միջազգային ստանդարտով նոր ճանապարհ: Այն կբեռնաթափի մայրաքաղաքի կենտրոնն ու գլխավոր փողոցները:

Պատրաստվո՞ւմ է հրաժարական տալ Տարոն Մարգարյանը: Երևանի քաղաքապետը հայտնեց՝ տեղական ինքնակառավարումը անկախ մարմին է , իրենք ստացել են բնակիչների վստահության քվեն, և շարունակելու են իրականացնել նախատեսված ծրագրերը: Երևանի քաղաքապետը հայտնեց, որ դատապարտում է բողոքի ակցիայի մասնակիցների ներխուժումը քաղաքապետարան:

Հարկ եղած դեպքում՝ Քաղաքապետարանը ևս կկրճատի ծառայողական մեքենաները: