Array ( [mr_id] => 73035 [mr_node] => 68029 [mr_media] => 70331 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70331 [media_album] => 1 [media_path] => media/2018/05/70331.jpg [media_name] => gettyimages_104821184_e1497363083226.thumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-05-17 15:12:37 )
Facebook Instagram Youtube
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C

Warning: file_get_contents(): SSL operation failed with code 1. OpenSSL Error messages: error:14090086:SSL routines:SSL3_GET_SERVER_CERTIFICATE:certificate verify failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(): Failed to enable crypto in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(https://www.cba.am/am/SitePages/Default.aspx): failed to open stream: operation failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: Invalid argument supplied for foreach() in /home/armenia/public_html/views/newsBreadCrumb.php on line 96
ԲԴԽ-ԱՆ. Դատարանները ծանրաբեռնված են, դատավորները` քիչ
Բարձրագույն դատական խորհրդի եռամսյա ուսումնասիրությունն առնվազն տարօրինակ խնդիրներ է բացահայտել:

Բարձրագույն դատական խորհուրդ-Արդարադատության նախարարություն աշխատանքային առաջին հանդիպումն է: Ավելի շատ Գագիկ Հարությունյանն է խոսում, նախարարը խնդիրներն է ֆիքսում: Բարձրագույն դատական խորհուրդը դատարանների նախագահներին պետք է նշանակի մինչև օգոստոս: Թափուր տեղեր կան, հավակնորդներն են քիչ: Շենքային պայմաններն էլ այն չեն:

Գագիկ Հարությունյանը շարունակում է խնդիրները թվարկել: 2013-ին 49 հազար քաղաքացիական գործ է քննվել, 4 տարի հետո՝ 137 հազար: Պատճառը նաև օրենսդրական փոփոխություններն են: Արտակ Զեյնալյանը լրացնում է, դատարանները ծանրաբեռնված են ոչ միայն քաղաքացիական գործերով: Տարեկան երկու միլիոն վարչական տուգանքի որոշում է կայացվում: 800-ից միայն մեկն է բողոքարկվում: 

Գագիկ Հարությունյանը դատավորների կարգապահության հարցն է բարձրացնում: Կարգապահական հանձնաժողովը գրեթե չի աշխատում: Մինչդեռ Բարձրագույն դատական խորհրդի եռամսյա ուսումնասիրությունն առնվազն տարօրինակ խնդիրներ է բացահայտել: 

Գագիկ Հարությունյանը նախարարի ուշադրությունը վերջին իրադարձությունների վրա է հրավիրում: Դատարաններ շրջափակելու ու դրանց աշխատանքը խոչընդոտելու դեպքերին պետք է քաղաքական լուծում տրվի, եթե այդ գործողությունները քաղաքական ենթատեքստ ունեն: Իսկ եթե իրակավական ոլորտի խախտումներ են` գործի կանցնի արդարադատությունը: