Array ( [mr_id] => 73620 [mr_node] => 68427 [mr_media] => 70643 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70643 [media_album] => 1 [media_path] => media/2018/06/70643.jpg [media_name] => 89841_b.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-06-08 11:50:12 )
Facebook Instagram Youtube
Արցախի նորանշանակ պետական նախարարը կարևորում է թիմային աշխատանքը
Արցախցիների բնորոշմամբ` նոր պետնախարարն ազատ մտածողության մարդ է:

Գրիգորի Մարտիրոսյանը եկավ, հասավ Պետնախարարի ընդունարան, ներս չմտավ: Ձգում է պահը, երբ առաջին անգամ այդտեղ ոտք կդնի որպես Պետնախարար, ոչ թե Ֆինանսների նախարար:

Մինչև նախկինի իրերը կհանեն, նորը ներս կտանեն, նորանշանակ պետնախարարը գործի է անցնում իր նախկին` ֆիննախի սենյակում: Մի հարկ ներքև:

Եթե իջնել, միայն մի աշխատասենյակից մյուսը գնալու համար: Կարիերայի աստիճաններով Գրիգորի Մարտիրոսյանը մինչև հիմա միայն բարձրացել է: Նրա մասին խոսելիս, ասում են` այդքան էլ հայտնի դեմք չէ: Ֆինանսների փոխնախարարը նախարար դարձավ, երբ փոխվեց Սահմանադրությունը: Հիմա էլ կառավարությունում ասում են` հրամանի թանաքը չչորացած` դարձավ Պետնախարար:

Իր աշխատասենյակն ու գործը փոխանցում է տեղակալին` ֆինանսների նոր նախարարին: Նա էլ գիտի երիտասարդ ղեկավարի մոտեցումը` գործն էֆֆեկտիվ է, երբ թիմային է: 

Արցախցիների բնորոշմամբ` նոր պետնախարարն ազատ մտածողության մարդ է: Ակտիվ է սոցցանցերում ու չի էլ պասիվանալու: Ցանկացած փոփոխություն նախ քննարկման կդնի նաև այդ հարթակներում և հետո կդարձնի որոշում: Իսկ հիմա այստեղից մի հարկ վերև կբարձրանա, պաշտոնով` մի քանի աստիճան: