Array ( [mr_id] => 73584 [mr_node] => 68434 [mr_media] => 70648 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70648 [media_album] => 1 [media_path] => media/2018/06/70648.jpg [media_name] => f5af5698e236d3_5af5698e23712.thumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-06-08 17:26:57 )
Facebook Instagram Youtube
Զոհրաբ Մնացականյան. Ադրբեջանը խթանում է ատելությունը, չի նպաստում վստահության ձևավորմանը
ՀՀ արտգործնախարարը հարցազրույց է տվել «Կոմերսանտին»:

Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին հարցին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է, որ բոլոր խնդիրները օրակարգում են: 

Երբ հայկական կողմն ունի որևէ անհանգստություն, այդ մասին բարձրաձայնում է: Նախարարը «Կոմերսանտի» թղթակցին ասել է, որ գոհ է Լավրովի հետ բանակցությունից: 

«Երբ մենք ասում ենք, որ դաշնակիցներ ենք, ապա քննարկում ենք առկա բոլոր հարցերը: Մենք չենք ասում, որ մեր հարաբերություններին առնչվող ամեն ինչի հետ համակարծիք ենք, բայց մենք ի վիճակի ենք միասին աշխատել, պայմանավորվել ու առաջ շարժվել»:

ԱԳ նախարարը խոսել է ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության կամ դիտորդ դառնալու վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման մասին: Զոհրաբ Մնացականյանը ակնարկել է, որ Հայաստանը դեմ է: Չի կարող դիտորդ լինել մի երկիր, որն արհամարհում է անդամ երկրներից մեկին: 

« Տեսե՛ք, թե ինչ տերմիններ են կիրառում Հայաստանի ու ամբողջ աշխարհի հայերի դեմ: Մենք ունենք որևէ, նույնիսկ մարդկային կապից հրաժարվելու իրողություն: Ինչպե՞ս կարող ենք խոսել տնտեսական կապերի մասին»: 

Նախարարը հիշեցրել է, Ադրբեջանը խթանում է ատելությունը, խաթարում է մարդկանց միջև որևէ շփումը, վստահության մթնոլորտի ստեղծումը: Այս պայմաններում էլ ձևավորվում է Հայաստանի դիրքորոշումը ղարաբաղյան խնդրում: 

«Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ու կարգավիճակը մեզ համար ամենակարևորն է: Մարդկանց անվտանգության հարցը միավորում է Հայաստանի ու ամբողջ աշխարհի հայերին: Մեզ պետք է խաղաղ տարածաշրջան, բայց ոչ մեր մարդկանց անվտանգության հաշվին»:

Նախարարը խոսել է նաև Եվրամիության ու Միացյալ Նահանգների հետ Հայաստանի հարաբերությունների մասին, նշել, որ ամուր ու կայուն Հայաստան անհրաժեշտ է բոլորին՝ ռուսական լսարանին բացատրելով, որ Հայաստանը որևէ մեկի հետ մյուսի հաշվին հարաբերություն չի կառուցելու: