Array ( [mr_id] => 73597 [mr_node] => 68440 [mr_media] => 70652 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70652 [media_album] => 1 [media_path] => media/2018/06/70652.jpg [media_name] => Nelli Samanta pauer Aurora.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-06-09 11:24:13 )
Facebook Instagram Youtube
Ավրորա. Սամանթա Փաուերը և Ջոն Պրենդերգասթը միասին են պայքարում
«Ավրորա» երկխոսության թեման փոփոխությունն է, որքան էլ այն դժվար լինի: Այս գործում երկուսն էլ մեծ փորձ ունեն՝ թե՛ Սամանթա Փաուերը, թե՛ Ջոն Պրենդերգասթը:

Հայաստանի և հայոց ցեղասպանության մասին դեսպան Սամանտա Փաուերը շատ է խոսել, անմար կրակի մոտ առաջին անգամ է: Գրառումն արդեն թվիթերում է:

Հետո հանդիպում՝ «Ավրորայի» հերոսների և հյուրերի հետ: Մենակ չի եկել, Ջոն Պրենդերգասթի հետ է, մարդու իրավունքների պաշտպան, որը 3 տասնամյակ պայքարել է ՝ Աֆրիկայում խաղաղության համար: Ջոնը Սամանտա Փաուերի հետ առաջին հանդիպման մասին է պատմում, թե ինչպես էր հիացել նրա փառահեղ ելույթով: Իսկ թե ինչպես Փաուերը նրան ժամադրեց, իսկական կինո էր:

Պայքարը մարդու իրավունքների համար նրանց լավ ընկերներ դարձրեց: Միասին մեկնեցին Աֆրիկա, գտան եղբայրական գերեզմանը, որը Դարֆուրի ցեղասպանության վկայությունն էր: Երկուսն էլ պայքարել են հանուն ցեղասպանությունների կանխարգելման:

«Խնդիր դժոխքից. Ամերիկան՝ ցեղասպանության դարաշրջանում» գրքի համար Սամանտա Փաուերն արժանացել է Պուլիտցերյան մրցանակի։ Բարաք Օբամայի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականը 2013-17թվականներին ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչն էր: Մեկ անգամ չէ, որ խոսել է Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորության մասին և ներողություն խնդրել Օբամայի և մյուսների անունից՝ այն չճանաչելու համար: