Array ( [mr_id] => 73601 [mr_node] => 68444 [mr_media] => 70655 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70655 [media_album] => 1 [media_path] => media/2018/06/70655.png [media_name] => Israel-Palestine-Geopolitics-2017.png [media_type] => 0 [media_creation_date] => 2018-06-09 12:24:59 )
Facebook Instagram Youtube
Իսրայելա-պաղեստինյան սահմանին բախումները վերսկսվել են
Գիշերային բախումների հետեվանքով զոհվել է 4 երիտասարդ:

Իսրայելա-պաղեստինյան սահմանը կրկին պատվել է սև ծխով: Բախումները վերսկսվել են:

Ուրբաթօրյա աղոթքից հետո հազարավոր պաղեստինցիներ շարժվել են դեպի Իսրայելա-պաղեստինյան սահման, զինված քարերով ու անվադողերով: անթափանց ծխի շերտ ստեղծելու և իսրայելցի դիպուկահարնբերից պաշտպանվելու համար անվադողերն այրում են ու անցնում հարձակման: 

Գիշերային բախումների զոհ է դարձել 4 երիտասարդ, 2-ը անչափահաս: Չդադարող ցույցերի կազմակերպիչ Համասը շարունակում է պնդել, որ չի ճանաչում Երուսաղեմ մայրաքաղաքվ Իսրայել պետությունն ու շարունակելու է սահմանի մոտ հավաքել հազարավոր պաղեստինցիների: 

Իսրայելը բողոքի ակցիաները որակել է Համասի սադրանք: Զինվորականներ չեն հերքում` հարկ եղած դեպքում նաև ռազմական տեխնիկա են օգտագործել` իսրայելա-պաղեստինյան սահմանի ցանկապատն անվնաս պահելու համար: Արաբական երկրները դիմել են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 72-րդ նստաշրջանի նախագահին պաղեստինցիներին պաշտպանելու մասին բանաձևը վերանայելու խնդրանքով: բանաձևն ամսվա սկզբին արգելափակել էր Վաշինգտոնը: Անվտանգության խորհրդում Միացյալ Նահանգնեի մեկ այլ առաջարկ նույնպես մերժվեց; վաշինգտոնի առաջարկած բանաձևի օգտին, որը դատապարտում է պաղեստինցիների կողմից Իսրայելի տարածքի գնդակոծումը, անդամ 15 երկրներից կողմ արտահայտվեց միայն Միացյալ Նահանգները: