Array ( [mr_id] => 73606 [mr_node] => 68448 [mr_media] => 70660 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70660 [media_album] => 1 [media_path] => media/2018/06/70660.jpg [media_name] => Avrora.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-06-09 16:43:22 )
Facebook Instagram Youtube
«Ավրորա»-ի մասնակիցները քննարկում են մարդասիրության դրսևորումները
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ու մարդասիրության մասին զրույցներն այսօր արդիական են: Հակամարտություններով լի աշխարհում կոնֆլիկտներն ավելի երկար են ձգվում, քան 20-րդ դարում:

Սամանթա Փաուեր, Բերնար Քուշներ, Մերի Ռոբինսոն... Մարդու իրավունքների պաշտպանների թիվն «Ավրորա»-ում ամեն տարի մեծ է: Երբ լսում են նախաձեռնության մասին, նախ՝ զարմանում են, կասկածում, հետո՝ հիանում: 

«Ավրորա»-ն չի դատապարտում,« Ավրորա»-ն պատասխանատվության կոչ է: «Ավրորա»-ն ամենուր է՝ իր հերոսների շնորհիվ: 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ու մարդասիրության մասին զրույցներն այսօր արդիական են: Հակամարտություններով լի աշխարհում կոնֆլիկտներն ավելի երկար են ձգվում, քան 20-րդ դարում: Սամանթա Փաուերը դիվանագիտության պակասն է մատնանշում: 

Տեղահանվածների կեսը երեխա է: Ըստ մարդասիրության ցուցիչի՝ փախստականների ճգնաժամի լուծումը մարդիկ կապում են նաև աշխարհի առաջնորդների հետ: Առաջին եռյակում են Անգելա Մերկելը, Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը: 

Մարդիկ կորցնում են հավատը համակարգերի և քաղաքականության հանդեպ: Բեռնար Քուշները հոռետես է՝ նույնիսկ Ֆրանսիայում ոչ ոք փողոց դուրս չեկավ ընդդեմ սիրական պատերազմի և զոհերի: Մեխիկոյի նախկին նախագահ Էռնեստո Զելիդոն ողջամտության կոչ է անում: 

Փոփոխության հստակ բանաձև դժավարանում են դուրս բերել: Մարդասիրությանը նվիրված երկխոսությունը տեղափոխվում է հաջորդ ռաունդ: