Array ( [mr_id] => 73607 [mr_node] => 68449 [mr_media] => 70652 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70652 [media_album] => 1 [media_path] => media/2018/06/70652.jpg [media_name] => Nelli Samanta pauer Aurora.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-06-09 11:24:13 )
Facebook Instagram Youtube
ԵԿԳ-ն առատաձեռնություն ընթրիքի է հրավիրել «Ավրորա»-ի հյուրերին
Հարգանքի տուրք՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հերոսներին ու նաև հյուրերին:

Երևանի կոնյակի գործարանն ավանդույթի համաձայն`աջակցում է աշխարհում առաջին ու դեռևս միակ մարդասիրական մրցանակին: 

«Արարատ»-ն ու «Ավրորա»-ն համագործակցում են մրցանակի հիմնադրման օրից: Երևանի Կոնյակի գործարանը միանում է հայկական մեծ նախաձեռնությանը` մեծարելով այսօրվա հերոսներին: 

«Ավրորա»-ի հիմնադիրները բեմից հիշեցնում են, լեգենդար հայկական կոնյակի անվանումը` Արարատը, որպես մարդկության վերածննդի խորհրդանիշ ու «Ավրորա»-ն` որպես հայ ժողովրդի վերածննդի խորհրդանիշ միատեղում են իրենց ուժերը` ժամանակակից աշխարհի մարդասիրական մարտահրավերներին դիմակայելու համար: 

Երևանի կոնյակի գործարանում այսօր հիշում են նաև գործարանի վարպետ Մարգար Սեդրակյանին: Նա, ինչպես և մարդասիրական մրցանակի անունը կրող` Ավրորա Մարդիգանյանը, ցեղասպանությունից փրկված հայ էր: «Ավրորա»-ի հյուրերը գործարանի թանգարանում ծանոթացան Մարգար Սեդրակյանի պատմությանը: Ցեղասպանության ժամանակ կորցնելով ամբողջ ընտանիքը` տարիներ անց նա ստեղծեց լեգենդար հայկական կոնյակը, որը Ստալինը, Չերչիլն ու Ռուզվելտը խմեցին երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակը նշելիս: 

Ինչպես Ավրորան, ցեղասպանությունը վերապրած վարպետ Մարգարի ստեղծած «Արարատ» կոնյակը տարիներ առաջ ու այսօր էլ նպաստում է մարդասիրության հաղթանակին: «Ավրորա»-ի հյուրերն այսօր էլ խմում են հայկական կոնյակը ու խոսում հայկական հումանիզմի մասին: