Array ( [mr_id] => 73965 [mr_node] => 68451 [mr_media] => 70662 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70662 [media_album] => 1 [media_path] => media/2018/06/70662.jpg [media_name] => 224586.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-06-09 17:02:06 )
Facebook Instagram Youtube
Լիբանանահայ համայնքն ակնկալում է պահպանել նախարարական 2 պորտֆելները
Քաղաքական ուժերի մեծամասնությունը լիահույս է, Լիաբանանի նոր կառավարությունը ամենամոտ ապագայում կսկսի աշխատել:

Կրոնական, սոցիալական ու տնտեսական բամաշերտ միջավայրում ապրող Լիբանանում ներքաղաքական ակտիվ քննարկումներ են: Խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս անց կառավարություը դեռ կազմավորված չէ:

Քրիստոնյա և մուսուլման մոտ 2 տասնյակ ուղղությունների ներկայացուցիչներն այս երկրում ավանդաբար համատեղ կառավարություն են ձևավորում: Լիբանանի խորհրդարանում 6 մանդատ ապահոված հայ համայնքը ևս նոր կառավարության մաս կկազմի:

Լիբանանահայ համայնքը մտադիր է պահպանել նախարարական երկու պորտֆելները: Նախագահ Աունի Ազատ Հայրենասիրական Շարժման և Հեզբոլլահի Մարտի 8-դաշինքի անդամ Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը կառաջադրի մեկ նախարար, երկրորդ հայ նախարարարին ներկայացնող կուսակցությունն առայժմ հայտնի չէ:

Ինչպես հին, այնպես էլ նոր կառավարության օրակարգում առանցքային հարցերը երկրի տնտեսական ու սոցիալական բարեփոխումներն են: 2017թ-ին 145 մլն դոլար բյուջետային դեֆիցիտ ունեցող Լիբանանը նախորդ կառավարության օրոք բարեփոխումների առաջին քայլերն արեց: Նախարար Կիտանյանի խոսքով, դրանցից կարևորագույնը՝ ապրիլին Փարիզում կայացած «Մայրի» անունը կրող տնտեսական խորհրդաաժողովն էր, ինչի արդյունքում Լիբանանին տրամադրվեց 11 միլիոն դոլար: