Array ( [mr_id] => 73625 [mr_node] => 68452 [mr_media] => 70663 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70663 [media_album] => 1 [media_path] => media/2018/06/70663.jpg [media_name] => lebron-james-stephen-curry-donald-trump.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-06-09 17:05:12 )
Facebook Instagram Youtube
ԱՄՆ նախագահ Թրամփը Սպիտակ տուն չի հրավիրել NBA-ի չեմպիոններին
Դոնալդ Թրամփի եւ NBA-ի աստղերի հարաբերությունները սրված են. ԱՄՆ նախագահը հայտարարել է` չի պատրաստվում Սպիտակ տուն հրավիրել բասկետբոլի ազգային ասոցացիայի չեմպիոնին:

Մրցաշրջանի վերջում բասկետբոլիստների եւ նախագահի հանդիպումն ավանդույթ է, սակայն այս անգամ Թրամփը որոշել է չհրավիրել աստղերին: 

Թրամփը նյարդայնացել է բասկետբոլիստների հայտարարություններից: Ամերիկյան սպորտի ամենահայտնի դեմքերը` Ստեֆն Քարին, Կեւին Դյուրանտը եւ Լեբրոն Ջեյմսը հայտարարել էին, որ եզրափակիչ սերիայից հետո չեն գնալու Սպիտակ տուն` պարզաբանելով, որ վատ հարաբերություններ ունեն ԱՄՆ նախագահի հետ:

Թրամփը Սպիտակ տուն չի հրավիրել նաեւ ամերիկյան ֆուտբոլի` Սուպերբոլի չեմպիոն Ֆիլադելֆիա Իգլսի խաղաոցղներին: Այս տարի NBA-ի չեմպիոն հռչակվեց Գոլդեն Սթեյթ Ուորիորսը: Խաղից հետո բասկետբոլիստները հայտարարեցին` պատրաստվում են երկրպագուների հետ տոնել երկրորդ անընդմեջ չեմպիոնությունը, իսկ Սպիտակ տուն այցելելու մասին` չեն մտածում: