Array ( [mr_id] => 73617 [mr_node] => 68454 [mr_media] => 63881 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 63881 [media_album] => 8 [media_path] => media/2016/12/63881.jpg [media_name] => 858974 (1).jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-12-20 15:14:11 )
Facebook Instagram Youtube
ՊԵԿ-ը բացահայտել է ստվերային գործունեություն
ՊԵԿ-ը հայտնաբերել է ստվերում գործող արտադրամասեր, խաղային համակարգերի ստուդիա, ատամնաբուժարան, ավտոտեխսպասարկման կետեր:

Երևանի Արշակունյաց փողոցում հայտնաբերվել է մրգի համար նախատեսված փայտե արկղերի արտադրություն: Տիչինայի 1-ին նրբանցքում գործել է լավաշի չգրանցված արտադրամաս, Արարատյան 99 հասցեում՝ պոլիմերային թափոններից ստացվող երկրորդային հումքի արտադրություն: Մայրաքաղաքում ապօրինի գործել են նաև մերսման սրահ, խաղային համակարգերի տեղադրմամբ և խաղային սկավառակների վարձույթով զբաղվող ստուդիա, ավտոտեխսպասարկման կետեր, կահույքի, սառույցի պատրաստման արտադրամասեր: Արարատի մարզի Վեդի քաղաքում հայտաբերվել է առանց լիցենզիայի գործող ատամնաբուժարան: Բոլոր դեպքերով ճշտվում է պետությանը պատճառված վնասի չափը: