Array ( [mr_id] => 73626 [mr_node] => 68459 [mr_media] => 70652 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70652 [media_album] => 1 [media_path] => media/2018/06/70652.jpg [media_name] => Nelli Samanta pauer Aurora.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-06-09 11:24:13 )
Facebook Instagram Youtube
«Ավրորա»-ն ներկայացրել է այս տարվա մրցանակի հավակնորդներին
Մրցանակաբաշխությունից ժամեր առաջ երեք թեկնածուներն այցելել են «Թումո» ստեղծարար կենտրոն:

Հիմա նկարում է Արարատ լեռը: Հայերի մասին մեքսիկացի Հեկտոր Թոմաս Գոնասլեսը գիտեր որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած ժողովրդի: Վերապրածների սերունդները այսօր «Ավրորա» մարդասիրական մրցանակին են ներկայացրել իրեն` մեքսիկացի փախստականներին օգնելու համար:

Մեքսիկացի վանահայրը «Ավրորա» 2018-ի երեք հավակնորդներից մեկն է: Ահա եւ մյուս երկու հավակնորդները` հնդկուհի Սունիտա Քրիշնան պայքարում է սեռական բռնության դեմ, օգնում բռնության ենթարկված կանանց

Սունիտան 15 տարեկան էր, երբ դարձավ խմբակային բռնաբարության զոհ: Հետո դարձավ հասարակական կարծիքի ու նախապաշարմունքների զոհ, իսկ այսօր ինքն է պայքարում բռնության դեմ: Ռոհինջացի միակ իրավաբանը նույնպես դարձել է «Ավրորա»-ի հերոս: Նա պայքարում է իր ժողովրդի իրավունքների համար:

Նրանք ընտրվել են 109 երկրներից ներկայացված 750 մարդասերներից: Այսօր «Ավրորա» 2018-ի եռագրության առաջին մասն է: Նախորդ տարիների հավակնորդներն ու դափնեկիրները նույնպես այնտեղ են: Բուրունդացի կանանց ու երեխաների պաշտպան Մարգարիտ Բարանկիցեն Հայաստանում է երրորդ անգամ:

Թոմ Քաթինան Ավրորա 2017-ի դափնեկիրն է: Նա Նուբայի լեռների միակ բժիշկն է, «Ավրորա»-ի մրցանակն ու ստացած գումարն օգնեցին ձեռք մեկնել ավելի շատ մարդկանց: Այսօր եկել է հղելու իր ուղերձը:

Ընդամենը մի քանի ժամ անց` լուսաբացին, Արարատ լեռան ստորոտին երեք մարդասեր հավակնորդներից մեկը կդառնան «Ավրորա» 2018 թվականի դափնեկիրը: Ու այս տարի էլ Հայաստանը նրան իր երախտագիտությունը կհայտնի` մարդասեր լինելու համար: