Array ( [mr_id] => 73642 [mr_node] => 68463 [mr_media] => 70669 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70669 [media_album] => 1 [media_path] => media/2018/06/70669.jpg [media_name] => Nelli Aurora.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-06-11 11:38:52 )
Facebook Instagram Youtube
«Ավրորա»-ի հյուրերն ու մասնակիցները այցելել են Խոր Վիրապ
«Ավրորա»-ի դափնեկիրը հումանիստական գաղափարների նվիրյալ է:

Լույսը չբացված «Ավրորա»-ի հյուրերն ու մասնակիցները Խոր Վիրապում են: Բաց դաշտ մտնելուց առաջ տաք ծածկոց են վերցնում: Այստեղ նաև տաք թեյ են հյուրասիրում՝ պատրաստված հայկական խոտաբույսերով: 

Արարատի ստորոտը տանող ճանապարհը լուռ են անցնում: Պարտադիր պայման է: Եթե խոսում են՝ միայն շշուկով: Աշխարհի ձայնին են ականջ դնում: Օղակից օղակ քաղաքն ու ձայնը փոխվում են: 
«Ավրորա»-ի հերոսի անունն արշալույսին են հայտնելու: 3 հավակնորդներն էլ այստեղ են՝ յուրաքանչյուրն իր պատմությամբ և մարդասիրական ծրագրերով: 

Հայոց պատմության կարևոր էջերից մի քանիսը հենց այս վայրում են գրվել: Ռուբեն Վարդանյանը պատմում է, թե ինչպես Հայաստանն աշխարհում առաջինն ընդունեց քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն: Բայց դա չխանգարեց հայերին կամուրջ լինել տարբեր կրոնների և մշակույթների միջև: 

Լեռան գագաթն արդեն երևում է, մրցանակակրի անունը հայտնելու պահն է մոտենում: Անունը կասի 14-ամյա Արշալույսն ու հերոսին կհանձնի խաղողի տնկին: Տարիներ անց այն կդառնա խաղողի վազ, և խաղողից գինի կքամեն: 

12 տարին բանտում անցկացնելուց հետո Չո Լա Աունը չդադարեց պայքարել հանուն մյանմացի ռոհինջա ժողովրդի հավասարության, կրթության և մարդու իրավունքների համար։ «Ավրորա»-ի հերոսը հուզված է, մտքերն է հավաքում: 

«Ավրորա»-ի դափնեկիրը մյուս երկու հավակնորդներին է դիմում: Բոլորի աշխատանքն էլ արժանի է մրցանակի: Միայն մեկ ուղերձ ունի՝ երբեք կանգ չառնել: 

Դեմքով դեպի Արարատը «Ավրորա»-ի հիմնադիրները, հյուրերն ու բոլոր մասնակիցները շուրջպար են բռնում: Չո Լա Աունն առաջին հերոսն է, որի անունը գրվում է նաև մարդասիրաց մատյանում: Մատենադարանում, ձեռագիր: