Array ( [mr_id] => 73671 [mr_node] => 68464 [mr_media] => 70670 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70670 [media_album] => 1 [media_path] => media/2018/06/70670.jpg [media_name] => shaqe arcax nor nshanakumner copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-06-11 11:38:52 )
Facebook Instagram Youtube
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C

Warning: file_get_contents(): SSL operation failed with code 1. OpenSSL Error messages: error:14090086:SSL routines:SSL3_GET_SERVER_CERTIFICATE:certificate verify failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(): Failed to enable crypto in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(https://www.cba.am/am/SitePages/Default.aspx): failed to open stream: operation failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: Invalid argument supplied for foreach() in /home/armenia/public_html/views/newsBreadCrumb.php on line 96
Ուժայինների կադրայի փոփոխություն Արցախում. ԱԱԾ և ոստիկանության նոր ղեկավարությունը նոր խնդիրներ է առաջադրում
Արցախում Ազգային անվտանգության ծառայությունն ու բանակը հոմանիշ են:

Հատուկ ջոկատայինները պարապում են: Պարապում են ժամերով, իրար փոխարինելով, զենքը փոխելով, հետո` տրամաչափը: Անընդհատ ավելի ու ավելի բարդ առաջադրանք ընտրելով: Այս ժամի գլխավոր առաջադրանքը` դիպուկ կրակ:

Գնդապետ հրամանատարը չի խոսում, հետևում է լուռ, թիրախները հաշվելով ու ամեն կրակոցից հետո արձանագրելով` հեռվում դխկոց լսեցի՞ք: Ուրեմն դիպուկ էր: Եթե խոսի, միայն երկու բառ կասի` իր տղերքը պրոֆի են: 

Ամեն օ՞ր են պարապում: Հրամանատարը պատասխանում է կտրուկ` ոչ: Ոչ թե ամեն օր, այլ օրը մի քանի անգամ: Եթե դիրքերում չեն, ուրեմն զորավարժարանում են:

Հատուկ նշանակության այս ստորաբաժանման մասին լսել են շատերը, տեսել` քչերը: Մարտական գործողություներում առաջադրանք կատարած, հակառակորդի առաջխաղացումը կանխածներն են: 

Արցախում Ազգային անվտանգության ծառայությունն ու բանակը հոմանիշ են: Խրամատում իրար հետ են առաջադրանք կատարում: Արցախի հերոս, ԱԱԾ նախկին ղեկավարին անվանում են դիրքերի տեխնիկական վերազինման ճարտարապետ: Ծառայության նոր ղեկավարը պնդում է` այդպես եղել է ու այդպես էլ կլինի: ԱԱԾ - բանակ համագործակցությունը գլխավոր տեղում է: 

Նորանշանակ ղեկավարներին ներկայացնելիս` Բակո Սահակյանը սկսեց հենց ԱԱԾ-ից: Մինչև նախագահ դառնալը այդ կառույցը ղեկավարած Բակո Սահակյանը շեշտեց , թե ինչ առաջադրանք է դրվում ծառայության նոր ղեկավարի առջև: Սամվել Շահրամանյանը ունի և փորձ և տպավորիչ կենսագրություն` նրան գիտեն ԱԱԾ-ից ու ոստիկանությունից, հարկայինին ու ԴԱՀԿ-ից: 

Կարևոր սկզբունքները թվարկող նոր ոստիկանապետը իրեն միշտ քաղաքացու կողքին է պատկերացնում: Հենց դրանից էլ սկսել է ու թեժ գծով փորձում է ճշտել` քաղաքացի ինչ առաջարկներ ունի, ինչ նորամուծություն է առաջարկում:

Ոստիկանապետի հետ զրույցը անսպասելի շրջադարձ ունեցավ. իգոր Գրիգորյանը առանց տատանվելու ընդունեց առաջարկը` հենց հիմա միասին դուրս գալ ու ճշտել` ինչ են իրենից ակնկալում մարդիկ

Այս աշխատաոճն ու ձևաչափը ոստիկանապետին դուր եկավ: Տեղում որոշեց անընդհատ դուրս կգա, կզբոսնի, կզրուցի` առանց թիկնապահների: Չունի ու չի էլ ունենալու: Առաջին հյուրը լրագրող է. կատակում է. հուսով է դա խեր է, ոչ թե շառ: