Array ( [mr_id] => 73646 [mr_node] => 68465 [mr_media] => 70668 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70668 [media_album] => 1 [media_path] => media/2018/06/70668.jpg [media_name] => Nairi Karavarytyun.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-06-11 11:38:52 )
Facebook Instagram Youtube
Նոր կառավարության առաջնահերթ խնդիրը արտահերթ ընտրությունն է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացատրեց՝ արտահերթ ընտրությունների անմիջապես անցկացումն ամենաշատը հենց իրենց քաղաքական թիմին է ձեռնտու:

Նոր կառավարության առաջնահերթ խնդիրը խորհրդարանական արտահերթ ընտրություններն են: Ինչո՞ւ ոչ հիմա, այլ առաջիկա մեկ տարում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացատրեց՝ արտահերթ ընտրությունների անմիջապես անցկացումն ամենաշատը հենց իրենց քաղաքական թիմին է ձեռնտու: Բայց անել այդպես և ամեն գնով պահել իշխանությունը, կնշանակի, որ հեղափոխությամբ փոխվել է իշխանությունը, բայց ոչ բովանդակությունը:

Լրջագույն փոփոխության կենթարկվի Ընտրական օրենսգիրքը: Ընտրությունների անցկացման կարևորագույն նախապայմանը կլինեն թափանցիկությունը և ընտրակեղծիքների ու ընտրակաշառքի բացառումը:

Պետք է տարանջատվեն բիզնեսն ու քաղաքականությունը: Գործարարն այլևս կարիք չի ունենա հայտնվել Ազգային ժողովում կամ գործադիրում: Պայքարը նաև արհեստական մենաշնորհի դեմ է: Կոռուպցիոն ցանկացած դրսևորում խնդիր կունենա անձամբ վարչապետի հետ:

Որպես վարչապետ՝ երաշխավորում է յուրաքանչյուր ներդրումը: Իր հանձնարարությամբ՝ ԱԱԾ-ում նույնիսկ հատուկ բաժին կգործի՝ ապահովելու ներդրումների անվտանգությունը: Այս կառավարության առաջնահերթ խնդիրներից է նաև պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգը: 

Վարչապետը երիտասարդներին կոչ է անում վերադառնալ և ծառայել, նրանց նկատմամբ իրավական հետապնդում չի լինի: 

Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման և բանակցային գործընթացի մասին: Ասել է և վերահաստատում է բանակցությունները լիարժեք և արդյունավետ չեն կարող համարվել, քանի դեռ հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Արցախը բանակցային սեղանին չէ:

Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղությունները մնում է ԵԱՏՄ-ԵՄ համագործակցությունը: Հայաստանը չունի ամերիկամետ, եվրոպամետ կամ ռուսամետ ուղղվածություն, կա համագործակցություն բոլոր ուղղություններով՝ միտված Հայաստանի շահին:

Վարչապետին առաջին հարցն ուղղեց Հանրապետական խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը: Կառավարութան ծրագրում է նշված, որ զինուժը պետք է լինի այն վիճակում, որ կանխարգելի և կասեցնի Հայաստանի դեմ սանձարձակ գործողությունները: Արցախին անդրադարձ չկա, մինչդեռ նախորդ կառավարությունների ծրագրերում հայկական զինուժը նաև կանխելու և կասեցնելու Էր Արցախի դեմ գործողությունները: Պատգամավորին մտահոգում է, թե ինչու է ծրագրում բացակայում այդ կետը: 

Ղարաբաղյան հիմնախնդրին անդրադարձավ նաև Արմեն Աշոտյանը: Կառավարությանը դիմեց՝ տվեք կարգավորման իշխանության բանաձևը՝ առաջ տանելու համար: 

Կառավարության ծրագրում չկան թվեր ու ժամկետներ: Վարչապետի ելույթն ավելի լավն էր, քան ծրագիրը, երևում է, որ նրա գրչի տակով չի անցել, ձեռագրի տարբերությունն Աշոտյանն անմիջապես զգաց: 

Ելքը պատրաստ է պաշտպանել ծրագիրը, թեկուզ առանց թվերի: 

ՀՀԿ խմբակցության ղեկավարը չթաքցրեց, դեմ են կառավարության ծրագրին ներկայացված տեսքով, բայց չեն խոչընդոտի նոր ձևավորված կառավարությանը և կապահովեն անհրաժեշտ կողմ ձայների քանակը:

Վարչապետը լսեց բոլոր կողմ և դեմ կարծիքները: Վստահեցրեց՝ այս կառավարությունը չի տապալվի: Կլինի օրենքի իշխանություն: 

Կառավարության ծրագիրն ընդունվեց 62 կողմ, 39 դեմ ձայներով: