Array ( [mr_id] => 73645 [mr_node] => 68466 [mr_media] => 70670 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70670 [media_album] => 1 [media_path] => media/2018/06/70670.jpg [media_name] => shaqe arcax nor nshanakumner copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-06-11 11:38:52 )
Facebook Instagram Youtube
Նախագահի նստավայրում աշխատանքային նորմալ պայմաններ չկան
Նստավայրի վերանորոգումը ծախսատար է, տեղափոխումն այլ հասցե՝ անհնարին:

Կառավարության ընդունելությունների տունը, որի ենթակառուցվածքներն ամբողջությամբ հյուրանոցային էին եւ հյուրերին սպասարկելու նպատակով ստեղծված, ոչ թե հարմարեցվեց, այլ միայն կոսմետիկ նորոգումից հետո փոխանցվեց նախագահի աշխատակազմին: Գրեթե 5 հազար քառակուսի մետր շինության մեծ մասը չի օգտագործվում եւ չի կարող օգտագործվել որպես գրասենյակային տարածք: Փոխարենը շինության տարբեր հատվածներում լյուքս դասի շոգեբաղնիքներ են, հանգստի սրահներ, սիգար ծխելու համար նախատեսված բարեր:

Եվ այսպես, նախագահի աշխատակազմի հիմնական մասը տեղավորվել է շինության 4-րդ հարկում, այսպես ասած քոթեջների տարածքում: Հյուրանոցային նախկին լյուքս համարները վերածվել են գրասենյակների: Աշխատակիցները իրենց գրասենյակ հասնելու համար,ստիպված են կտրել անցնել այլ` երբեմն երկու ուրիշ բաժինների աշխատակիցների գրասենյակների միջով: Կան աշխատակիցներ, որոնց աշխատավայրը նախատեսված է ոչ ավելի ոչ պակաս միջանցքում` 1 համակարգիչ, 1 աթոռ եւ դու ունես քո գրասենյակը: Այդուհանդերձ` 4-րդ հարկը այս շենքում ամենաշատ գրասենյակներ ունեցող հարկն է:

Շինության երրորդ հարկ հասնելու համար  պետք է մի քանի րոպե սպասել վերելակին: Սովորաբար, երբ այլ տեղից չեն կանչում վերելակը առաջին հարկից 4-րդ հարկ հասնում է 2-ից 3 րոպեի ընթացքում: Խնդիրն այն է, որ վերելակը 70-ականների արտադրության է, հաճախ խափանվում է, հին արտադրության վերելակի դետալներ էլ չեն ճարվում: 

Շինության 3-րդ հարկը ամբողջությամբ նախագծված է մասշտաբային միջոցառումներ անցկացնելու համար: 1050 քառակուսի մետր տարածքը զբաղեցնում են 2 մեծ դահլիճներն ու հսկա ֆոեն: Այստեղ գոյություն չունի որեւէ գրասենյակ, դահլիճները հարմար են զանգվածային միջոցառում կազմակերպելու համար: Միայն մեկ խնդիր կա` դահլիճների առաստաղի բարձրությունը 5 մետր է եւ վատ ակուստիկ ֆոն է ստեղծվում: Այս երկու դահլիճներից բացի եւս 2 ընդարձակ դահլիճներ էլ կան 2-րդ հարկում: 

Նախագահի նստավայրում ջեռուցման եւ հովացման համակարգերը անցկացված չեն: Այս հանգամանքին գումարվում է այն, որ սենյակների մեծ մասը չունի պատուհան, բարձր առաստաղի պատճառով տարածքը ձմռանը վատ է ջեռուցվում: 
Օֆիսային տարածքի հնարավորություն միայն առաջին հարկում կա, որտեղ արդեն տեղակայվել են հաշվապահական հաշվառման եւ մատակարարման բաժինները: 

Նախագահի աշխատակազմի համար նախատեսված է 155 հաստիք, սակայն այս պահին դեռեւս 63 հոգու են գործի ընդունել: Նոր հաստիքներով համալրման դեպքում միակ տարբերակը առաջին հարկի միջանցքն է, որտեղ կարող են ավելացնել աշխատանքային սեղաններ: 

Շինության հնարավոր չէ ճաշարանային հարմարություններ ստեղծել: Նախկին խոհանոցի տարածքը անմխիթար վիճակում է: 
Միակ տեղը, որը հնարավոր է խոհանոց կազմակերպել լյուքս դասի շոգեբաղնիքն է, որը 2007 թվականի նորոգումից հետո միայն մեկ անգամ է օգտագործվել: Հիմա Նախագահի աշխատակազմը այս թանկ շինությունը քանդի եւ դարձնի ճաշարան, կամ քաղաքացիների ընդունելության սրահ: Բայց սա կլինի ծախսատար փոփոխություն:

Այս խնդիրները լուծելու երկու ճանապարհ կա` լրացուցիչ գումարներ հատկացնել նախագահի աշխատակազմին, որպեսզի կարողանա տարրական օֆիսային պայմաններ ապահովել աշխատակազմի աշխատակիցների համար: Մյուս տարբերակն այն է, որ Նախագահի նստավայրը տեղափոխվի այլ հասցե, այլ շինություն, սակայն այստեղ էլ այլ խնդիր կա` օրենքով է ամրագրված, որ նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեն է: