Array ( [mr_id] => 73640 [mr_node] => 68468 [mr_media] => 70667 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70667 [media_album] => 1 [media_path] => media/2018/06/70667.jpg [media_name] => Grigor Sporti naxarar copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-06-11 11:38:52 )
Facebook Instagram Youtube
Սպորտի նորանշանակ նախարարն առաջիկայում հանդիպելու է ՀՖՖ ներկայացուցիչների հետ
Նախարարությունը հետեւողական է լինելու դոպինգ սկանդալները բացառելու հարցում:

Սպորտի նախարարության դիտակետում են մի քանի մարզական ֆեդերացիաներ, որոնցում փոփոխություններ են հարկավոր: Մասնավորապես, ծանրամարտի եւ ըմբշամարտի ֆեդերացիաները չունեն նախագահներ: Նախարարությունում խիստ է դրված արեւելյան մարտարվեստների ֆեդերացիաների կանոնակարգման հարցը: Յուրաքանչյուր ոք իրավունք չունի հիմնել մարտական ակումբ, երեխաների ներգրավվել ու բիզնես անել:

Սպորտի նախարարը ծանոթ է հայկական ֆուտբոլում առկա խնդիրներին: Ֆուտբոլի ֆեդերացիայի վրա պետական սեկտորի միջամտությունն արգելված է ՈՒԵՖԱ-ի եւ ՖԻՖԱ-ի կանոնադրությամբ, բայց համագործակցություն` կլինի: Առաջիկայում սպորտի նախարարը պատրաստվում է հանդիպել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին: Անձնապես միմյանց չեն ճանաչում, դա կլինի նրանց առաջին պաշտոնական հանդիպումը:

Նախարարությունը հետեւողական է լինելու դոպինգ սկանդալները բացառելու հարցում: Պրոֆեսիոնալ, առավել եւս` հավաքականների մակարդակով, դոպինգ օգտագործումը պետք է բացառել: 

Աշխատանքի անցնելուց հետո առաջնայինը եղել է սպորտի զարգացման ծրագիր կազմելը: Լեւոն Վահրադյանն այն արդեն ներկայացրել է կառավարությանը ու ստացել հավանություն: Նորանշանակ նախարարը նշեց` արմատական փոփոխություններ չեն լինի. Պաշտոնավարման առաջին արդյունքները կերեւան առաջիկա եռամսյակում: