Array ( [mr_id] => 73641 [mr_node] => 68469 [mr_media] => 70665 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70665 [media_album] => 1 [media_path] => media/2018/06/70665.jpg [media_name] => DAvo D Avrora copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-06-11 11:38:52 )
Facebook Instagram Youtube
«Ավրորա»՝ մարդասիրական մրցանակ
«Ավրորա» մարդասիրական համաշխարհային մրցանակն ամեն տարի շնորհվում է մարդկանց անձնվիրաբար օգնողներին։

Մարդասիրական համաշխարհային մրցանակը հաշված րոպեներ անց` կլինի հաղթողի ձեռքում: «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունն արդեն հայտնի է: Իսկ մի քանի րոպեից կսկսվի գալա համերգը` նրա պատվին: 

«Ավրորա 2018»-ը, որպես մարդասիրական միակ մրցանակ, նաեւ քննարկումներ է կազմակերպում մարդասիրական թեմաներով` հրավիրելով աշխարհում հայտնի հումանիտար գործիչների: Aurora Dialogues քննարկումներին հումանիտար ոլորտի և գործարար աշխարհի ներկայացուցիչները խոսել են աշխարհի հրատապ հիմնախնդիրների մասին: Այս տարի քննարկումների առանցքում «Ավրորա» 2018-ի հավակնորդներն էին, աշխարհի տարբեր անկյուններում նրանք պայքարել են մարդկանց իրավունքները պաշտպանելու համար և փրկել են հազարավոր կյանքեր` յուրաքանչյուրն իր պայքարով` թրաֆիքինգի, միգրացիայի, բռնաճնշումների զոհերին:

Ավրորա մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմում են Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին եւ Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը եւ օսկարակիր դերասան ու մարդասեր Ջորջ Քլունին: 

«Ավրորա » մարդասիրական համաշխարհային մրցանակն ամեն տարի շնորհվում է մարդկանց անձնվիրաբար օգնողներին։ Դափնեկիրը ստանում է 100.000 դոլար պարգև և նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն՝ 1.000.000 դոլար դրամաշնորհը ներկայացնելով մարդասիրական կազմակերպություններին։ «Ավրորա» մրցանակը հիմնել են 100 կյանք նախաձեռնության հիմնադիրները՝ ի նշան երախտագիտության նրանց, ովքեր ցեղասպանության ժամանակ փրկության ձեռք են մեկնել հայերին: