Array ( [mr_id] => 73672 [mr_node] => 68478 [mr_media] => 70677 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70677 [media_album] => 1 [media_path] => media/2018/06/70677.jpg [media_name] => 12501393.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-06-11 14:20:12 )
Facebook Instagram Youtube
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C

Warning: file_get_contents(): SSL operation failed with code 1. OpenSSL Error messages: error:14090086:SSL routines:SSL3_GET_SERVER_CERTIFICATE:certificate verify failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(): Failed to enable crypto in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(https://www.cba.am/am/SitePages/Default.aspx): failed to open stream: operation failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: Invalid argument supplied for foreach() in /home/armenia/public_html/views/newsBreadCrumb.php on line 96
«Ավրորա 2018» մարդասիրական մրցանակի դափնեկիրը Ռոհինջա Չո Լա Աունն Է
«Ավրորա»-ի դափնեկիրը խոստովանել է` ամենաճնշված փոքրամասնության ներկայացուցչի համար սա չափազանց մեծ իրադարձություն է:

Հենց մուտքի մոտ ցուցանակի վրա մարդկանց անուններն են, որոնք գումար չեն խնայում, որ հայկական մարդասիրությունը դառնա համաշխարհային նշանակության իրադարձություն: «Ավրորա»-ի նվիրատուներն են: Սկսեցին երեք հոգով, հիմա մի մեծ թիմ է:

Նախագահ Արմեն Սարգսյանը երեք լեզուներով ողջունում է Հայաստան ժամանած «Ավրորա»-ի հյուրերին, այս ու նախորդ տարիների հերոսներին: Սա ներդրում է մարդասիրության ոլորտում` այսպես է նախագահը բնութագրում «Ավրորա» մրցանակը:

Ելույթի երկրորդ մասում` ռուսերենով Արմեն Սարգսյանը հիշեցնում է ` Հայաստանի արտաքին գերակայություններից մեկը հենց ցեղասպանության ճանաչումն է ու ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը:

Մինչև գալա համերգը, «Ավրորա»-ի երեք հավակնորդներն ու փոքրաթիվ հյուրերը Արարատի ստորոտին էին` Խոր վիրապում: Հենց այստեղ էլ արշալույսին` Արշալույս անունով աղջիկը կարդաց հաղթողի անունը:

«Ավրորա»-ի համահիմնադիր Վարդան Գրեգորյանը կատակում է, այգաբացին Արշալույսը բացեց հոլիվուդյան ծրարը, հիմա էլ կշնորհի մարդասիրության խորհրդանիշ արձանիկը:

Ահա և «Ավրորա 2018»-ի դափնեկիրը: Մյամայից եկած ռոհինջացի իրավաբանը վերջին մի քանի օրերին իսկապես զարմացած է: Տասը տարի անազատության մեջ, երեխայի մահը, որի հուղարկավորությանը նույնիսկ թույլ չտվեցին մասնակցել ու տարիներ շարունակ պայքար իր ժողովրդի` ռոհինջացիների ամենապարզ` կրթության, առողջության ու տեղաշարժվելու ապրելու իրավունքների համար:

Հուզված, զարմացած ու նոր հույսերով` «Ավրորա»-ի դափնեկիրը խոստովանում է` ամենաճնշված փոքրամասնության ներկայացուցչի համար սա չափազանց մեծ իրադարձություն է:

Հետո արդեն աշխարհի ամենատարբեր երկրներից եկած հյուրերը մի քանի ժամ հուզվեցին, երազեցին ու համոզվեցին` «Ավրորա»-ն` վերապրած ու նոր կյանք սկսած ժողովրդի շնորհակալությունն է հարյուր տարի առաջ` իրենց նախնիներին օգնելու համար: