Array ( [mr_id] => 73665 [mr_node] => 68479 [mr_media] => 70678 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70678 [media_album] => 1 [media_path] => media/2018/06/70678.jpg [media_name] => 4789604.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-06-11 14:24:07 )
Facebook Instagram Youtube
Գյումրիի 40-րդ դպրոցի տնօրեն Արսեն Ալեքսանյանը կալանավորվել է
Քրեական գործի նախաքննությամբ ձեռքբերված տվյալներով` պետությանը հասցված վնասը կազմում է 11 միլիոն 315 հազար դրամ։

Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ կալանավորվել է Գյումրիի 40-րդ դպրոցի տնօրենը: Արսեն Ալեքսանյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել ենթադրյալ պաշտոնական կեղծիք կատարելու և խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու հատկանիշներով։ Քրեական գործի նախաքննությամբ ձեռքբերված տվյալներով` պետությանը հասցված վնասը կազմում է 11 միլիոն 315 հազար դրամ։ Ըստ դատախազության` դպրոցի տնօրենը խոչընդոտել է մինչդատական վարույթում գործի քննությանը։