Array ( [mr_id] => 73657 [mr_node] => 68483 [mr_media] => 70681 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70681 [media_album] => 1 [media_path] => media/2018/06/70681.jpg [media_name] => 06_big.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-06-11 17:17:00 )
Facebook Instagram Youtube
Գեղասար համայնքապետ է ընտրվել ԲՀԿ-ից առաջադրված թեկնածուն
Ընտրությունները Գեղասարում անցել են առանց միջադեպերի:

Գեղասարում համայնքապետի պաշտոնի համար պայքարում էր 3 թեկնածու: Գործող գյուղապետ, հանրապետական Ստասիկ Հովհաննիսյանը նախընտրական շրջանում դուրս էր եկել ՀՀԿ-ից և գյուղացիներին խոստացել, որ ընտրվելու դեպքում կմիանա ՔՊ կուսակցությանը:

Երկրորդ թեկնածուն անկուսակցական Շալիկո Ավետյանն է, երրորդը՝ ԲՀԿ առաջադրած թեկնածու Վարազդադ Գրիգորյանը:

Գեղասարցիների համար կարևոր չէ, թե համայնքի ղեկավարը ո՛ր կուսակցությունից կլինի, ընտրություններին մասնակցում են այն ակնկալիքով, որ ընտրված ղեկավարը կլուծի համայնքի գազի և տրանսպորտի խնդիրը:

Ընտրությունները Գեղասարում անցել են առանց միջադեպերի: 

Գեղասարի համայնքապետի պաշտոնում 206 ձայնով ընտրվել է ԲՀԿ-ից առաջադրված Վարազդադ Գրիգորյանը: 638 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 340 մարդ: ՏԻՄ ընտրություններ են տեղի ունեցել նաև Անտառաշեն համայնքում, որտեղ ընտրվել է միակ թեկնածու առաջադրված, անկուսակցական ՌաՖիկ Խառատյանը: