Array ( [mr_id] => 73660 [mr_node] => 68484 [mr_media] => 70682 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70682 [media_album] => 1 [media_path] => media/2018/06/70682.png [media_name] => hivandanoc-634x445.png [media_type] => 0 [media_creation_date] => 2018-06-11 17:25:34 )
Facebook Instagram Youtube
Ճառագայթային բժշկության կենտրոնում քննություն է ընթանում
Քննությունը վերաբերում է չարաշահումներին և յուրացումներին:

Դեռ ներս չմտած, տիկին Լյուսյան, Ճառագայթային բժշկության եւ այրվածքների կենտրոնի բուժքույրը, միանգամից հուզվում է, ամբողջ կենտրոնը` մեկ հոգու պես ոտքի է կանգնել: Ապշած ու զայրացած են`տնօրենին` առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանին մեղադրում են աշխատակիցների աշխատավարձը յուրացնելու մեջ: 

Նորայր Դավիդյանն իր աշխատասենյակում նստած սպասում է , խնդրում է նկարահանում չանել, թող աշխատակիցներն իրենք խոսեն: Չի ուզում արդարանալ մի բանի համար, որը, պնդում է` չի արել: 

Միայն ցույց է տալիս մի քանի ամիս առաջ կենտրոնի ավտոմեխանիկի դիմումի համաձայն հարուցված գործի եզրակացությունը` մերժվել է հանցակազմի բացակայության պատճառով: 

Տնօրենի աշխատասենյակ մտնելուց րոպեներ անց` ամբողջ բուժանձնակազմը ներկայացավ: Ի պաշտպանություն` Դավիդյանի: Ոտքի են կանգնում նաեւ այն 25 աշխատակիցները, որոնք ըստ ոստիկանության տեղեկությունների դրամարկղից են փող ստացել, որ տան տնօրինությանը: 

ԴԱՀԿ-ն կալանք է դրել աշխատավարձի վրա, աշխատակիցները խնդրել են` դրամարկղից ստանալ աշխատավարձը: Կատակում են, այո, իրենց գումարը յուրացրել ե ն, հենց իրենք: 

Մի քանի ամիս առաջ գործը փակվեց, հանցակազմ չկար, իսկ հունիսի 8-ին իրավապահները երեկոյան եկան, տեղազննություն սկսեցին , մինչեւ կեսգիշեր մնացին, ու նորից գործ հարուցվեց, նորից նույն` կենտրոնի ավտոմեխանիկի ցուցմունքի հիման վրա: 

Ավտոմեխանիկ Արմեն Բալյանի մասին խոսելիս բուժանձնակազմը մեկ մարդու պես հայտարարում է `սթափ գրեթե երբեք չեն տեսել: 

Ավտոմեխանիկն է: 

Ըստ Արմեն Բալյանի, տասը տարի առաջ հաշվապահի հետ պայմանավորվել է, որ աշխատավարձը չի ստանա, փոխարենը կենտրոնի ավտոսպասարկման սրահում անօրինական գործ կանի: Հիմա ուզում են իրեն կրճատել, կամ էլ օրինական դաշտ պետք է մտնի: 

Բուժաշխատողները հիմա էլ այստեղ են հավաքվում, սկզբում՝ խնդրում, հետո պահանջում են` ճիշտն ասել: 

Կենտրոնի տնօրինությունը ասել է, եթե իրենց մեքենաներից բացի այլ ավտոմեքենա է ուզում նորոգել, ուրեմն դա պետք անի օրինական դաշտում, մեխանիկը` դեմ է: 

Ոչ թե տասը տարի, այլ ութ ու կես, աշխատավարձը միշտ ստացել է, ու ինքն ավտոմեխանիկի հետ որեւէ գործարքի մեջ չի մտել: Հաշվապահ Լաուրան է: 

Հաշվապահին 8 ժամ հարցաքննել են, բոլոր փաստաթղթերը վեցերորդ վարչությունում են: Կենտրոնի աշխատակիցները սպասում են քննությանը: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: