Array ( [mr_id] => 73656 [mr_node] => 68485 [mr_media] => 70683 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70683 [media_album] => 1 [media_path] => media/2018/06/70683.jpg [media_name] => 20141904093537288.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-06-11 18:16:17 )
Facebook Instagram Youtube
Թեղուտցիները պահանջում են վերականգնել իրենց աշխատավայրում
«Թեղուտ» ընկերության նախկին աշխատողները առավոտյան ժամը վեցից մի քանի ժամ փակել էին դեպի ընկերություն տանող ճանապարհը:

«Թեղուտ» ընկերության նախկին աշխատողները պահանջում են, որ ընկերության ներկայացուցիչները շուտափույթ լուծեն իրենց խնդիրը՝ ապահովեն աշխատանքով, կամ ժամանակավոր սոցիալական օգնություն տրամադրեն:

Թեղուտի նախկին աշխատակիցները հայտնեցին, որ ընկերությունում 400-ից ավելի աշխատող կա, բայց տեղացիները քիչ են նրանց մեջ: Ցուցարարները պահանջեցին, որ ընկերությունում առաջին հերթին աշխատանքի ընդունվեն թեղուտցիները:

Խոշորացված Շնող համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը հորդորեց բացել ճանապարհը և հայտնեց, որ ընկերությունը քննարկում է խնդիրը: 

Թեղուտ ընկերության 1200 աշխատակիցների մեծ մասը հունվարին էր անորոշ ժամանակով ազատվել աշխատանքից: Գյուղացիները հայտնեցին, որ ընկերությունը պայմանագիր ունի իրենց հետ, որ թեղուտցիները 50 տարի պետք է աշխատանք ունենան, սակայն, շատերի պայմանագիրը 12 տարի տևեց: 

Թեղուտ ընկերության ներկայացուցիչները բողոքի մասնակիցներին փոխանցեցին, որ մի քանի օրից կհանդիպեն ու լուծումներ կառաջարկեն գյուղացիներին: Թեղուտ և Շնող գյուղերի բնակիչները բացեցին Թեղուտ ընկերություն տանող ճանապարհը: