Array ( [mr_id] => 73662 [mr_node] => 68487 [mr_media] => 70684 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70684 [media_album] => 1 [media_path] => media/2018/06/70684.jpg [media_name] => 4b82075c8032d72946b1c21497cf48d6.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-06-11 18:41:35 )
Facebook Instagram Youtube
Արարատի մարզի համայնքներում մինչև հուլիսի կեսը ծիրան կմթերեն
«Սպայկա» ընկերության բեռնատարները գալիս՝ հենց այգուց ծիրանը բարձում, կիլոգրամը 300 դրամով կշռում, գումարը տեղում վճարում ու ճամփա են ընկնում:

Արարատի մարզի Նարեկ համայնքի` բերքի տակ կքած ծիրանի այգիները մթերողներին են սպասում: Լույսը չբացված՝ նարեկցիներն այգիներն են լցվում. ծիրանը մեկ առ մեկ, զգուշությամբ պետք է ծառից քաղեն, տեղավորեն արկղերում, որ հազարավոր կիլոմետր ճանապարհ անցնեն՝ միրգը Ռուսաստան հասցնեն:

Նորայրն ու իր ընտանիքի անդամները մի քանի տարի «Սպայկա» ընկերության հետ են գործակցում: Ընկերության բեռնատարները գալիս՝ հենց այգուց ծիրանը բարձում, կիլոգրամը 300 դրամով կշռում, գումարը տեղում վճարում ու ճամփա են ընկնում:

«Սպայկա»-ի հետ Նարեկ համայնքի հարևան՝ Քաղցրաշեն, Այգեպատ համայնքների ծիրանագործներն էլ են աշխատում: Ընկերությունը այգեգործներին անվճար արկղեր էլ է տրամադրում, որ բերք չվնասվի: Այս տարվա ծիրանի բերքը շատ է:

«Սպայկա»-ն մթերումը հունիսի սկզբից է սկսել. ծիրանի առաջին բերքը գյուղացիները 500 դրամով են մթերել: Ով իր այգին լավ է խնամել, ժամանակին պարարտանյութ տվել ու ճիշտ բուժում կատարել՝ շատ բերք է ստացել: Արարատի մարզի Քաղցրաշեն, Նարեկ, Այգեպատ համայնքներում մինչև հուլիսի կես ծիրան կմթերեն::