Array ( [mr_id] => 73666 [mr_node] => 68490 [mr_media] => 70686 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70686 [media_album] => 1 [media_path] => media/2018/06/70686.jpg [media_name] => dem-enq.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-06-12 10:51:57 )
Facebook Instagram Youtube
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C

Warning: file_get_contents(): SSL operation failed with code 1. OpenSSL Error messages: error:14090086:SSL routines:SSL3_GET_SERVER_CERTIFICATE:certificate verify failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(): Failed to enable crypto in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(https://www.cba.am/am/SitePages/Default.aspx): failed to open stream: operation failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: Invalid argument supplied for foreach() in /home/armenia/public_html/views/newsBreadCrumb.php on line 96
«Պարտադիր»-ի բանավեճ. Օրինագծի ընդունման դեպքում պետբյուջեի ծախսը 12-15 մլրդ դրամ կաճի
Օրինագիծն ընդունվել է միաձայն։ Դեմ չկա։ «Դեմ եմ»-ը կառավարության մոտ է ճիշտ այն ժամին, երբ ներսը կուտակայինի պարտադիրի հարցն է օրակարգում:

Նախաձեռնության անդամները իրենց պահանջներն անվանում են թավշյա, պնդում են, պարտադիր բաղադրիչը պետք է հետաձգել 1 տարով եւ սկսել հանրային քննարկումներ: 

Եվ այսպես. կուտակայինի հարցում նոր կառավարության վերջնական դիրքորոշումն ամրագրվում է օրենսդրական նախաձեռնությամբ, որը կդառնա օրենք: Կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչը կգործի. կառավարությունը հավաքվել է արտահերթ ու ֆիքսել ժամկետ: Հուլիսի մեկից թոշակ կկուտակեն 1974֊-ից հետո բոլոր ծնվածները։ Պարտադիր:

Օրինագծում կառավարությունը հատուկ բացատրություն է գրում` մանրամասն պարզաբանելով, թե ինչու է կարևոր համակարգի ամբողջական ներդրումը: Նիկոլ Փաշինյանն էլ այդ մասին խոսեց կետ առ կետ։ Հաշվի են առել մի քանի հանգամանք. շահառուների գերակշիռ մասն արդեն համակարգում է, կուտակային ֆոնդերում 120 միլիարդ դրամ է հավաքվել, 70 տոկոսը ներդրված է տնտեսության մեջ: Այդ հիմնադրամները կառավարում են միջազգային հեղինակավոր ընկերություններ: Հայտարարվում է, որ չեն կարող հաշվի չառնել ռիսկերը, որոնք տնտեսության համար կարող են աղետալի հետևանքներ ունենալ և դրական արդյունքը, որ կլինի` համակարգը ամբողջապես ներդնելուց հետո:

Որոշվել է փոխել գործող կարգավորումը : Օրինագծում սահմանվում է հետևյալ մոտեցումը. աշխատավարձի երկուս ու կես տոկոսը կուտակային ֆոնդին կփոխանցի աշխատողը, 7 ու կեսը` պետությունը: Օրինակ, 200 հազար դրամ աշխատավարձի դեպքում աշխատողը կատարում է 5 հազար դրամ սոց վճար, պետությունը` 15 հազար: Նախկին օրենքում 5 -ական տոկոս էր: 

Նշվում է, որ այս դրույքաչափերը կգործեն մինչև ուժի մեջ մտնեն եկամտային հարկի բարեփոխումները, որոնց շնորհիվ կնվազի վճարվող եկամտային հարկը՝ համակարգի մասնակիցների համար նվազեցնելով սոցիալական վճարների բեռը:

Ամենաուշագրավը նիստում եղավ հետո, երբ խոսափողին մոտեցավ տնտզարգացման նախարարը։ Արծվիկ Մինասյանը, որի պատգամավորական լափ թոփը մինչև վերջին պահը Դեմ եմ գրառմամբ էր, այստեղ էլ հայտարարեց, որ մնում է նույն կարծիքին։ 

Բանավեճն անխուսափելի էր. «Պարտադիրին» ԱԺ-ում դեմ քվեարկած Փաշինյանի ու դեմ քվեարկած Արծվիկ Մինասյանի միջև։

Բանավեճի ընթացքում վարչապետ Փաշինյանը հիշեցնում էր, որ հիմա իրենք կառավարության անդամ են, ոչ թե խորհրդարանական ընդդիմություն։ Հիշեցնում էր նաև թիմային պատասխանատվության մասին։

Բայց ամեն ինչ շարունակվեց խորհրդարանի կանոններով։ Կառավարության որոշ անդամներ, որոնք ևս հայտնի էին հստակ դեմ դիրքորոշմամբ, հերթով ձայն էին խնդրում, որ ընդգծեն պարտադիրն ընդունելու կարևորությունը, ձեռքի հետ էլ Արծվիկ մինասյանին քննադատել

Այսքանից հետո օրինագիծն ընդունվեց միաձայն։ Դեմ չկա։ Այս օրենքն ընդունելու դեպքում պետբյուջեի ծախսը 12-15 միլիարդ դրամով կավելանա: