Array ( [mr_id] => 73677 [mr_node] => 68494 [mr_media] => 70689 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70689 [media_album] => 1 [media_path] => media/2018/06/70689.jpg [media_name] => 84578.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-06-12 11:11:24 )
Facebook Instagram Youtube
Միասնական քննություններ. Դիմորդները քննություն են հանձնել հայոց լեզու առարկայից
ԿԳ նախարարը գոհ չէ շտեմարանների բովանդակությունից:

Առաջին շարքերում ապագա լրագրողն է: Ճիշտ ժամին ներկայացել է քննության ու սպասում է, մինչև կբաժանեն հարցաթերթիկներն ու կսկսվի քննությունը: Հայերենի միասնական քննությանը Հասմիկը պատրաստվել է շտեմարաններով: 

Դպրոցի երեք հարկերի միջանցքներում բուհերի դիմորդները հանձնելու են Հայոց լեզվի և գրականության միասնական քննությունը: Շատերի համար սա ամենակարևոր օրն է. այս քննությունը կորոշի իրենց բուհն ու մասնագիտությունը: 

Մինչև քննության մեկնարկը` դիմորդներին հանդիպեց կրթության և գիտության նախարարը: Արայիկ Հարությունյանը շրջեց հարկերով, ծանոթացավ պայմաններին ու արձանագրեց, հսկողությունը կարելի է ուժեղացնել: 

Շտեմարանների բովանդակությունից նախարարը գոհ չէ: Նրա կարծիքով՝ հարցաշարերը պետք է նպաստեն աշակերտների ու դիմորդների քննադատական, վերլուծական մտքի զարգացմանը: 

Այս տարի դիմորդները քիչ են. սա պայմանավորված է 12-ամյա կրթության առաջին շրջանավարտներով: Նախարարը նկատեց, որ ուսանողության պակասի պատճառով բուհերին սպասվում են դժվար ժամանակներ: Միասնական հաջորդ քննությունը հունիսի 15-ին է` ֆիզիկայից: