Array ( [mr_id] => 73679 [mr_node] => 68499 [mr_media] => 70692 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70692 [media_album] => 1 [media_path] => media/2018/06/70692.png [media_name] => 0-20.png [media_type] => 0 [media_creation_date] => 2018-06-12 16:47:21 )
Facebook Instagram Youtube
Ո՞ւմ փոխարեն է Ելիզավետա Դանիելյանը գնում ՍԴ
Թեկնածուն դատավորների ընդհանուր ժողովի առաջադրած թեկնածուն է:

Նիստի սկզբում խառնաշփոթ էր, ոչ այնքան դահլիճում, որքան դրանից դուրս: Գլխավոր հարց դարձավ այն, թե ում փոխարեն է Ելիզավետա Դանիելյանը գնում ՍԴ: ԿԻմ Բալայանի՞, որի թափուր տեղի համար ընտրությունը չկայացավ, որովհետև թեկնածուն բավարար ձայներ չհավաքեց: Թյուրըմբռնումը մինչև այն պահն էր, երբ ՎՃռաբեկի նախագահի պաշտոնակատարը հայտարարեց` այս ընտրությունը նախորդի հետ կապ չունի: Թափուր տեղերը երկուսն են:

Ելիզավետա Դանիելյանը դատավորների ընդհանուր ժողովի առաջադրած թեկնածուն է, ոչ թե Նախագահի: Ընտրվելու դեպքում փոխարինելու է ՍԴ անդամ Վոլոդյա Հովհաննիսյանին, որը երեք օրից գնում է թոշակի: Մինչև կհասներ խորհրդարան, մրցակցային փուլեր է հաղթահարել ընդհանուր ժողովում` հաղթելով մեկ ձայնի առավելությամբ: Թեկնածուն խոսեց իր հեղինակած հարյուրից ավելի նախադեպային որոշումների ու այն մասին, որ ամբողջ կյանքն է նվիրել դատավորի գործունեությանը:

Պատգամավորները շեշտում են, որ դատական համակարգում խնդիրները շատ են, և 27 տարվա դատավորին պատգամավորները հարցնում են` այդ ամբողջ ընթացքում վերևից ճնշում եղե՞լ է:

ՍԴ դատավորի ընտրությունը կկայանա չորեքշաբթի: Դատավորն ընտրված է համարվում, եթե նրա օգտին քվեարկում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-ը. 63 ձայն: