Array ( [mr_id] => 73681 [mr_node] => 68501 [mr_media] => 70694 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70694 [media_album] => 1 [media_path] => media/2018/06/70694.jpg [media_name] => kayacel-e-tramph-kim-chen-in-p-n127364-1.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-06-12 16:51:24 )
Facebook Instagram Youtube
Կայացել է Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի պատմական հանդիպումը
Կողմերը ստորագրել են ամփոփիչ փաստաթուղթ, որն, ըստ էության, վերջ է դրել կեսդարյա պատերազմին:

Այս հանդիպումն, անկախ արդյունքներից , պատմական էին անվանում նույնիսկ Դոնալդ Թրամփին մշտապես քննադատողները: Թրամփն արեց այն, ինչը չէր հաջողվում անել 7 տասնամյակ շարունակ: Պաշտոնապես պատերազմական դրության մեջ գտնվող երկրների ղեկավարները 70-ամյա թշնամանքից հետո հանդիպում են առաջին անգամ և ահա երկար սպասված առաջին ձեռքսեղմումը:


Անկաշկանդ, վստահ ու ժպիտով: Առաջին վայրկյանների տպավորությունը խաբուսիկ չէր: Դրական տրամադրությունը գերիշխում էր հանդիպման ամբողջ ընթացքում: Դոնալդ-Թրամփ Կիմ չեն Ըն տետ ա տետին հետևեց ընդլայնված կազմով հանդիպումը, հետո լանչը: 

Լանչից հետո նախագահները զբոսնեցին Ակապելլայի այգիներում, զրուցելով մոտեցան լրագրողներին, որտեղ Թրամփն արեց հանդիպման վերաբերյալ առաջին մեկնաբանությունը: 

Ինտրիգը պահեցին մինչև ստորագրման պահը: Մինչև բուն արարողությանն անցնելը, Թրամփն իր հյուսիսկորեացի գործընկերոջը ցույց տվեց նախագահական լիմուզինը: Մի քանի վայրկյան զրուցեցին ու գնացին սրահ: 

Ներկաների աչքից չվրիպեց այն, որ Կիմը հրաժարվեց ստորագրել նախապես պատրաստած սև մարկերով, որով սովորաբար ստորագրում է Թրամփը: Նրան օգնության հասավ կրտսեր քույրը, մարկերը փոխեց ավանդական ինքնահոսով: 

Եվ պատմական հանդիպման պատմական ստորագրությունները դրված են: Կողմերը ստորագրեցին ամփոփիչ փաստաթուղթ, որն, ըստ էության, վերջ դրեց կեսդարյա պատերազմին: 

1. Միացյալ Նահանգներն ու Հյուսիսային Կորեան պարտավորվում են նոր հարաբերություններ հաստատել` հանուն խաղաղության ու ազգերի բարգավաճման:

2. Միացյալ Նահանգներն ու Հյուսիսային Կորեան միացյալ ուժերով ապահովելու են Կորեական թերակղզու ամուր և կայուն խաղաղությունը: 

3. Վերահաստատվում է 2018թ ապրիլի 27-ին կնքած Փհանմունջոմյան հռչակագիրը, որով Հյուսիսային Կորեան պարտավորվել է լիակատար ապամիջուկանացնել Կորեական թերակղզին:

4. Միացյալ Նահանգներն ու Հյուսիսային Կորեան պարտավորվել են փոխանակել ռազմագերիների աճյունները:

Փաստաթղթի ամփոփիչ հատվածում ընդգծվում է դարակազմիկ սինգապուրյան հանդիպման պատմական նշանակությունը, որը բացելու է դռները դեպի նոր ապագա: