Array ( [mr_id] => 73691 [mr_node] => 68502 [mr_media] => 70695 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70695 [media_album] => 1 [media_path] => media/2018/06/70695.jpg [media_name] => marina-real-juan-carlos.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-06-12 17:05:15 )
Facebook Instagram Youtube
Իսպանիան բացել է Վալենսիայի նավահանգիստը 629 միգրանտների համար
Վալենսիա հասած փրկվածներն անօրինական ներգաղթյալներ են Աֆրիկայից` հիմնականում Լիբիայից:

600 միգրանտների գիշերային նավաբեկությունն ու հրաշքով փրկությունն այս պատմության ամենաաղմկոտ մասը չէ: Նրանց փրկած նավի համար Իտալիան փակել է բոլոր նավամատույցները` առաջարկելով նավն ընդունել Մալթային, որը նույնպես մերժել է:

Փրկվածներով նավը շաբաթ օրվանից միջերկրականի միջազգային ջրերում էր և հումանիտար աղետի շեմին: Ողբերգությունը կանխեց Իսպանիան` բացելով Վալենիսայի նավահանգիստը:

Իտալիայի մերժումը նոր կառավարության առաջին խիստ ու կոշտ միգրացիոն որոշումն էր: Խոստացված, սպասելի, բայց զարմանալի: Քննադատում է մինչև իսկ Եվրամիությունը:

Վարչապետ Կոնտեի կաբինետը հակադարձում է` բժիշկներ ու մթերք է ուղարկել նավ և Եվրամիությունը չպետք է Իտալիային միայնակ թողնի միգրանտների հոսքի դեմ:

Վալենսիա հասած փրկվածներն անօրինական ներգաղթյալներ են Աֆրիկայից` հիմնականում Լիբիայից: Հարյուրից ավելին` միայնակ երեխաներ: Միայն այս տարի միգրացիոն նույն ճանապարհին և ջրային նույն տարածքում մահացած և անհետ կորած փախստականների թիվը հասնում է 800-ի: