Array ( [mr_id] => 73684 [mr_node] => 68504 [mr_media] => 68508 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 68508 [media_album] => 10 [media_path] => media/2018/01/68508.jpg [media_name] => img_5638690384_TH_Ombuds.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-01-09 11:14:13 )
Facebook Instagram Youtube
Ներկայացվել է երեխայի իրավունքների վերաբերյալ ՄԻՊ արտահերթ զեկույցը
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ անհրաժեշտ ուշադրություն չի դարձվել ՄԱԿ-ի կոնվենցիայով և կից արձանագրություններով երեխաների իրավունքների կոմիտեի առաջարկություններին:

Հայաստանը երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով և կից արձանագրություններով սահմանված պարտականությունները մեծ մասամբ չի կատարել, կամ կատարել է մասնակի: Մարդու իրավունքների պաշտպանն արտահերթ զեկույցն է հրապարակում: Հերթականը կլինի 2019-ի հունվարին:  

Ոլորտ չկա, որտեղ ՄԻՊ գրասենյակը թերություններ արձանագրած չլինի: Կրթությունից մինչև առողջապահություն և արդարադատություն: Խնդիրները շատ են հատկապես հաշմանդամություն ունեցող երեխաների դեպքում: Նրանք գործ ունեն ոչ միայն ֆիզիկական անհարմարությունների, այլև կարծրատիպերի հետ: Դրանց հետևանքով խախտվում է նույնիսկ նրանց կրթություն ստանալու իրավունքը: 

Կարծրատիպերն ու խտրական վերաբերմունքը հաճախ գիտելիքի պակասից է: Բուհերում մանկավարժներն անհրաժեշտ մասնագիտական հմտություններ չեն ստանում: Թերի է նաև դպրոցում աշխատանքի ընդունվելու կարգը: Մարդու իրավունքների պաշտպանը խնդիրները բարձրացնելուց բացի առաջարկներ է ներկայացնում: Հաշմանդամություն ունեցող երեխաներին Առողջապահական ծառայություններ ոչ միշտ են մատուցվում հատկապես մարզերում: Ուսումնասիրությունների ընթացքում կոռուպցիան էլ է բացահայտվում: 

Արման Թաթոյանը, սակայն, խնդիրը դիտարկում է ոչ թե կոռուպցիայի տեսանկյունից, այլ մարդու իրավունքների: Կարծում է՝ տեղյակության աստիճանը պետք է բարձրացնել: Եթե մարդն իմանա, թե ինչի համար պետք է վճարի օրենքով և ինչի համար՝ ոչ, խնդիրը կլուծվի: