Array ( [mr_id] => 73774 [mr_node] => 68507 [mr_media] => 70699 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70699 [media_album] => 1 [media_path] => media/2018/06/70699.jpg [media_name] => ac9f453c797740c2ed3ffd162a69ba8b.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-06-12 18:05:06 )
Facebook Instagram Youtube
Կոնվերս Բանկ-25. Բանկը կհովանավորի հուլիսի 22-29-ը կայանալիք Սևան Ստարտափ Սամիթը
Բանկը 25-ամյակի կապակցությամբ կունենա վարկերի և ավանդների համար շուկայականից տարբերվող տոկոսադրույքներ:

«Կոնվերս Բանկի» առաջարկով այս տարի առաջին անգամ կներկայացվեն նաև ֆինտեխ ոլորտում ստարթափ գաղափարներ և նախագծեր: «Կոնվերս Բանկը» կաջակցի դրանցից լավագույնի իրականացմանը: Գլխավոր մրցանակը կկազմի 2000 դոլարին համարժեք դրամ: 

«Սևան Ստարթափ» միջոցառումների շրջանակում բանկը կներկայացնի իր պրոդուկտները, իսկ 25-ամյակի շրջանակում կմշակվեն և հաճախորդներին կառաջարկվեն նոր պրոդուկտներ: 

«Սևան Ստարթափ» միջոցառումների շրջանակում ստարթափերը կհանդիպեն ներդրողների և վենչուրային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ստարթափերը կմասնակցեն նաև 50 հազար դոլար ընդհանուր մրցանակային ֆոնդով մրցույթների: